Հայ բժշկությունը շարունակում են հիացնել ու զարմացնել աշխարհին: Հայաստանում հերթական անգամ բացառիկ վիրահատական միջամտություն է կատարվել, որը առհասարակ չհանդիպող երևույթ է ոչ միայն հայ, այլ այլ երկրների բժշկության մեջ:
Այս մասին սոցցանցային հարթակներում տեղեկություն է տարածել «Արաբկիր» բժշկական կենտրոնի պաշտոնական ֆեյսբուքյան էջը՝ կցելով նկարներ, որոնք մենք ևս կից ներկայացնում ենք: Ինչպես վիրահատությունը, դեպքը ևս աննախադեպ էր և Հայաստանում առաջին անգամ էր տեղի ունեցել:
Վիրահատությունը կատարելու համար Հայաստան են ժամանել բժիշկ-մասնագետներ, վիրաբույժներ Բելոռուսից: Բժիշկների խմբի ղեկավարը եղել է Մինսկի պրոֆեսոր Օլեգ Ռումմոն: Վիրահատությունն անցել է Ռումմոյի անմիջական գլխավորությամբ:
Բարդ ու բացառիկ վիրահատական գործընթացը տևել է գրեթե 12 ժամ: Տասներկուժամյա վիրահատության ժամանակ բժիշկները մոր լյարդը փոխպատվաստել են մեկամյա զավակին: Վիրահատության ընթացը բավականին հաջող է եղել:
Վիրահատությունը կատարվել է երեք օր առաջ: Վիրահատությանը մասնակցող վիրաբույժների շարքերում են եղել նաև հայ մասնագետներ՝ Արտավազդ Սահակյանն ու Գագիկ Համբարձումյանը: