Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ երևում է, թե ինչպես են Հյուսիսային պողոտայի բնակիչներին զրկում սեփականությունից և ծեծի ենթարկելով դուրս շպրտում տներից

Ներկայիս գեղեցիկ Հյուսիսային պողոտան պարզվում է՝ ունեցել է կառուցման աղմկոտ ու ոչ այնքան գեղեցիկ պատմություն: Կառուցումն ուղեկցվել է մի շարք ընտանիքների ունեզրկման և հոգեբանական ու ֆիզիական ճնշումների հանգամանքով: Այս մասին են վկայում բնակիչների հիշողությունները և այդ ժամանակաշրջանի տվյալ դեպքերի մասին պատմող լրագրողական ուսումնասիրություններով պատրաստված տեսանյութը:

Հրապարակված հոլովակում ներկայացված է Հյուսիսային պողոտայի կառուցման ոդիսականը: Այստեղ կադրեր են այն մասին, թե ինչպես են բնակիչներին ունեզրկում, բռնի կերպով հանում տներից, առանց նրանց թույլտվության գույքի գնահատում անում՝ շատ քիչ գումարի դիմաց նրանց սեփական տներից վտարելով: Ընդ որում, տուժում էին բոլորը՝ առանց տարիքային և սեռային խտրականության:

Բնակիչները չեն զիջում, չեն ընկրկում, իսկ դրա հիմնական պատճառը նրանց առաջարկված չնչին գումարն է: Նրանք փաստում էին, որ այդպիսով փաստացի նրանք անտուն են մնում, քանի որ իրենց ունեցած գույքին համապատասխան գումար չի տրամադրվում:

Հատկանշական է հանգամանքը, որ տուժողներին առաջարկվում է դիմել Եվրոդատարան, իսկ նրանք հակադարձում են՝ նշելով, որ չեն ուզում, որ Եվրոդատարանում շոշափվի Հայաստանի անունը: Հուսալքված ու տնանկ մարդկանց բողոքը շարունակվեց, իսկ արդյունքն այսօր այլևս փաստ է. ունենք էլիտար Հյուսիսային պողոտա:

https://www.facebook.com/ZonaPositive/videos/2085702138390379/?t=12

Оцените статью
Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ երևում է, թե ինչպես են Հյուսիսային պողոտայի բնակիչներին զրկում սեփականությունից և ծեծի ենթարկելով դուրս շպրտում տներից
10 մարդիկ օժտված գերբանական ունակություններով, որոնց գոյությանը պարզապես դժվար է հավատալ: ՏԵՍԱՆՅՈՒԹ
error: Content is protected !!