Կորոնավիրուսով վարակված 32-ամյա ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդին բժիշկները կարողացել են բերել ավելի լավ վիճակի

Ինչպես հայտնի է, հայ բժիշկներն անում են առավելագույնը մեր վիրուսով վարակված հայրենակիցներին անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելու և ստաբիլ վիճակի բերելու համար: Ինչպես տեղեկացվել էր շատ ավելի վաղ՝ այս վիրուսի համար վտանգավոր գոտին համարվում են տարիքով մեծ անձիք, ովքեր իրենց ունեցած մյուս հիվանդությունների պատճառով դժվարանում են պայքարել վիրուսի դեմ:

Չնայած խոցելության փաստը տարեցների մոտ է դրսևորվորվում, բայց քիչ չեն նաև երիտասարդների վարակման ծանր դեպքերը: Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեզ մոտ գրանցվել էր երիտասարդի վարակման դեպք, որի պատճառով երիտասարդը հայտնվել էր բավականին ծանր վիճակում:

Երեկ երեկոյան Ն. Փաշինյանը սոցցանցային հարց ու պատասխանների շրջանակում տեղեկացրել է նաև, որ այդ պահին իրեն գրում է նախարար Արսեն Թորոսյանը, ով տեղեկացնում է մի քանի հիվանդի առողջական վիճակների բարելավման մասին: Այդ քաղաքացիների մեջ է եղել նաև երեսուներկուամյա երիտասարդը, ով վերջին օրերին ծայրահեղ ծանր վիճակում է եղել:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Կորոնավիրուսով վարակված 32-ամյա ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդին բժիշկները կարողացել են բերել ավելի լավ վիճակի
error: Content is protected !!