Կորոնավիրուսից բուժված պացիենտները հեռացել են հիվանդանոցից բժիշկների ծափահարությունների ներքո. անչափ հուզիչ հոլովակ

Կորոնավիրուսի հաստատված դեպքերին զուգընթաց շատանում են նաև այն քաղաքացիները, ովքեր կարողացել են հաջողությամբ հաղթահարել այս վիրուսը և տուն վերադարձել:

Առավոտյան նախարար Արսեն Թորոսյանը հետաքրաիր և ուրախացնող տեղեկություններ էր հրապարակել, որոնցում նշվում էին մի քանի տարեց քաղաքացիների բուժման դեպքեր՝ խորհուրդ տալով պահպանել ծերերի առողջությունը:

Նախարարն ավելի ուշ վավերագրական պատմություններ ներկայացնող մեկ այլ հոլովակ էլ հրապարակեց՝ կոչ անելով ուշադիր լսել հիվանդության միջով անցած քաղաքացիների արտահայտած մտքերը:

Իսկ երեկոյան Ա. Թորոսյանը մեկ այլ հոլովակ էլ տեղադրեց, որտեղ երևում է, թե ինչպես են վիրուսը հաղթահարծ քաղաքացիներ դուրս գրվում և հեռանում հիվանդանոցից բժիշկների «Առողջ եղե՛ք» ոգևորող բացականչությունների և ջերմ ծափահարությունների ներքո:

Այս օրերին քաղաքացիներից ոչ մեկի աչքից չի վրիպում այն նվիրված և հոգածու վերաբերմունքը, որ բժիշկները ցուցաբերում են հիվանդացած կամ կարանտինային գոտում գտնվող անձանց նկատմամբ, ինչն էլ խոսում է նրանց պրոֆեսիոնալիզմի և մարդկային բարձրագույն արժեքների մասին:

 

Скумбрия в духовке, ահա թե ինչպես ճիշտ պատրաստել

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Կորոնավիրուսից բուժված պացիենտները հեռացել են հիվանդանոցից բժիշկների ծափահարությունների ներքո. անչափ հուզիչ հոլովակ
error: Content is protected !!