Կորած թութակը ոստիկանությանը հայտնել է իր բնակության հասցեն, որ իրեն տուն վերադարձնեն

Ճապոնիայի տներից մեկի բաց պատուհանից թութակը դուրս էր թռել, փախել տնից ու կորել: Թութակի տիրուհին արդեն կորցրել էր հույսը, որ երբևէ նորից կտեսնի իր սիրելի թութակին, երբ անսպասելիորեն ոստիականական ներկայացուցիչը թակել է դուռն ու վերադարձրել կորած թութակին:

Ոստիկանը պատմել է, որ հենց թութակն է իրենց հայտնել տիրուհու բնակության հասցեն, իսկ իրենք, հետևելով թութակի տված տեղեկություններին, կարողացել են գտնել տունը:

Ոստիկանական բաժանմունք թութակին բերել է հարակից հյուրանոցներից մեկում կայանած անձանցից մեկը: Թութակը հյուրանոցի բաց պատուհանից ներս է մտել, նստել անծանոթ մարդու ուսին, իսկ մարդը որոշել է նրան ոստիկանություն տանել, որպեսզի գտնվի տերը:

Թութակը բաժանմունքում մնացել է երեք օր, և միայն երրորդ օրը որոշել է խոսել ու պատմել իր բնակության վայրի, քաղաքի ու հասցեի մասին:

Պարզվում է թութակին տվյալ տեղեկությունը հատում են սովորեցրել, որպեսզի նման դեպքերի ժամանակ նա տուն վերադառնալ կարողանա:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Կորած թութակը ոստիկանությանը հայտնել է իր բնակության հասցեն, որ իրեն տուն վերադարձնեն
error: Content is protected !!