Կյանքում ծնողներից ավելի լավ ընկերներ չես կարող գտնել

Մեր ծնողները մեր կյանքի գլխավոր մարդիկ են, սակայն երբեմն մենք մոռանում ենք դրա մասին, իսկ նրանք այնքա՜ն ունեն մեր հոգատարության, սիրո ու աջակցության կարիքը։

1. Մեզնից յուրաքանչյուրն ունի 2 թևեր՝ հայր ու մայր, և քանի դեռ նրանք կան, մենք թռչում ենք։ Բայց շատ դժվար է մեկ թևով թռչելը, իսկ առավել ևս՝ ոտքով քայլելը։ Տա Աստված, բոլորդ էլ հնարավորինս երկար կարողանաք թռչել 2 թևերով։
Պահպանեք ձեր ծնողներին։

2. Մենք միայն մեր ծնողներին ենք պետք, մյուներին պարզապես հետաքրքիր ենք։

3. Շատ մի բարկացեք ձեր ծնողների վրա։ Հիշեք, նրանք էլ են երեխա եղել, ու դուք էլ եք ծնող լինելու։

4. Մի նեղացրեք ծնողներին։ Նրանք չափազանց մոտ թիրախ են։ Տարածությունն այնքան է, որ դուք գործնականորեն չեք կարող վրիպել։

5. Դու երբեք ավելի լավ ընկեր չես կարող գտնել, քան ծնողներդ են։ Միայն նրանք են քո թիկունքում քո մասին հիացական բաներ ասում, իսկ դեմքիդ՝ միայն բացասական բաներ։

6. Գնահատեք ձեր ծնողներին, քանզի նրանք միակն են, ովքեր ձեզ չեն թողնի ստեղծված ոչ մի իրավիճակում։

7. Միայն մեծանալով ենք մենք զգում ծնողական խորհուրդների արժեքը։

8. Երեխաներիդ մի դաստիարակիր, միևնույն է, նրանք քեզ նման են լինելու. Դաստիարակիր ինքդ քեզ։

9. Ընկերներդ կարող են դավաճանել քեզ, սիրելիներդ կարող են լինել անհավատարիմ, և միայն ծնողներդ են, որ միշտ քեզ հետ են։

Աղբյուր՝ 168.am

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Կյանքում ծնողներից ավելի լավ ընկերներ չես կարող գտնել
error: Content is protected !!