Կենսաբանական մորը փնտրող 28-ամյա աղջկա պատմությունը, ում բժիշկները վաճառել են ծնվելուց հետո

Երբ Հայկուհին նախաձեռնեց այս շարժումը, թերևս, ոչ ոք չէր կասկածում, թե շուտով սարսափով պիտի ինքն իր համար բացահայտի, որ իր շուրջը կատարվում են այնպիսի անհավանական, սարսափելի երևույթներ, որոնց մասին իրենք գիտեն միայն ֆիլմերից:

Հետևյալ պատմությունը Անիի մասին է, ում որդեգրել են ծնվելու երրորդ օրը: Անին ծնվել է Հրազդանի ծննդատանը: Այդ մասին երկար տարիների թախանձանքից հետո պատմել է նրա դաստիարակած հայրը:

Անին լիահույս է, որ մայրը չի հրաժարվել իրենից: Ճշմարտությունն իմանալուց հետո Անիի կյանքը միանգամայն փոխվել է, բեկվել երկու մասի. ուսմանը նվիրելիք տարիներն Անին նվիրել է իրական մոր փնտրտուքներին:

Անիի ծնունդն ընդունած բժիշկը ևս խոստովանել է, որ իսկապես նրան վաճառել են, իսկ Անին հորից իմացել էր, որ իր համար վճարել են 1000 դոլար գումար:

Բժիշկը, սակայն, հրաժարվել է ճշմարտությունը պատմել. նա խնդրել է, որ միայն իր մահից հետո փնտրեն ճշմարտությունը:

Ուշագրավն այն է, որ Անին ֆեյսբուքյան գրառմամբ պատմել է իր պատմությունը, իսկ գրառմանն արձագանքել է մի կին, ով գրել է, որ Անիի նշած օրը նույն ծննդատանը ինքը ևս դուստր է ունեցել: Նրանց պատմությունների նմանությունները հույս են ներշնչել երկու կողմերին էլ, որ գուցե ի վերջո բացահայտվի եղելությունը:

Հիմա անալիզների, հետազոտությունների միջոցով փորձելու են բացահայտել, թե որքանով են համընկնումները Ճշմարտացի:

https://www.facebook.com/lurer.1tv/videos/485566479004276/?t=95

Оцените статью
Կենսաբանական մորը փնտրող 28-ամյա աղջկա պատմությունը, ում բժիշկները վաճառել են ծնվելուց հետո
Հույժ կարևոր. Նախարարությունը հրապարակել է հեռավար ուսուցման արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտ պարզաբանումները և կանոնները
error: Content is protected !!