Կարևոր հիշեցում բոլոր ծնողներին

Սվետլանա Բագիյանը որդուն դպրոցից վերցնելիս ակամա ներկա է գտնվել մի միջադեպի, որն էլ պատճառ է հանդիսացել, որ նա հետաքրքիր մտքերի մեջ ընկնի, վերլուծություններ անի ու կիսվի դրանցով: Ներկայացնենք նրա մտահոգությունների համառոտ փոխադրությունը, որը շատերին մտորելու առիթ կտա, գուցե նաև ուղղորդի դժվար իրավիճակում:

Մայրիկը մաթեմատիկայի ուսուցչուհու հետ զրուցում էր իր աղջնակի ուսումնառության խնդիրների մասին: Աղջնակը մի փոքր հեռացել էր նրանցից, խուսափում էր: Ուսուցչուհին դժգոհում էր աշակերտի առաջադիմությունից, նրա՝ դասերի ժամանակ անուշադրությունից, ցրված, անտարբեր լինելու հանգամանքից:

Մայրը լսում էր ուսուցչուհուն գլխի դրական, հավանության շարժումներով: Մայրն էլ իր հերթին է երեխային հանդիմանում, սպառնում հորը տեղյակ պահելու մասին:

Ակնառու էր, որ աղջնակը մեծ դժկամությամբ էր լսում այդ ամենը: Աղջնակի հայացքը չէր հեռանում իր կոշիկներից:

Նկատելի էր, որ նա իրեն մենակ էր զգում. դիմացը, հակառակ կողմում կանգնած էր մայրը՝ ուսուցչուհու հետ կոալիցիա կազմած: Նրանք միասին հանդիմանում էին նրան և նախազգուշացնում, որ այդ մասին կասեն նաև իր հորը:

Միակ անհրաժեշտությունը, որ այդ պահին երեխան ուներ, դա մայրական հենարանն էր: Մայրը պետք է միավորվեր ոչ թե ուսուցչուհու, այլ երեխայի հետ և խոստանար ուսուցչուհուն, որ իրենց միասին կփորձեն հաղթահարել ստեղծված դժվարությունները:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Կարևոր հիշեցում բոլոր ծնողներին
error: Content is protected !!