Կարո Փայլանի գրառումը Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ

«104 տարի առաջ հենց այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը: Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ Twitter-ում գրառում է արել. Նախ հայ մտավորականները, ապա ամբողջ հայ ժողովուրդը աքսորվեցին իրենց հին բնակավայրերից ու կոտորվեցին:

Անատոլիայի հայերը 104 տարի սպասում են արդարության վերականգնմանը: Եկեք ճանաչենք մեծագույն աղետը, եկեք դառնանք ավելի լավը: Աստուած իրենց հոգին լուսաւորէ…,-այսպես է ավարտել իր գրառումը Փայլանը»:

Նշենք, որ Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է։ 19-րդ դարի վերջին երիտթուրքերը կանխամտածված վերացրին հայ մտավորականներին ու հասարակական գործիչներին ու սկսեցին կոտորել անպաշտպան երեխաներին, կանանց ու ծերերին: 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը զոհ գնաց 1.5 մլն հայ, 200-250 հազար կանայք ու երեխաներ բռնի մահմեդականացվեցին:

104 տարի անց անգամ, մենք պետք է հնչեցնենք Ցեղասպանության հատուցման և՛ Հայաստանի, և՛ հայ ժողովրդի իրավունքների ձեռքբերման հարցը: Այսօր ամբողջ աշխարհից եկած հայերը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք են մատուցելու Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Կարո Փայլանի գրառումը Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ
error: Content is protected !!