Կարելի՞ է համբուրել երեխաների շուրթերը. մայրերը համաձայն չեն հոգեբանների հետ

Համբույրը ծնողական սերն արտահայտելու ամենահրաշալի միջոցներից է, բայց բժիշկները զգուշացնում են՝ շուրթերը համբուրելը երեխային ենթարկում է հիվանդագին միկրոբներով վարակվելու ռիսկի: Երեխան կարող է մի շարք հիվանդություններ ստանալ, որոնցից են՝ հերպետիկ ստոմատիտը, անգինան, հերպեսը կամ հեպատիտը։

Փոքր երեխաների իմունիտետը դեռ լիովին ձևավորված չէ, նրանց օրգանիզմն ի վիճակի չէ դիմադրել վարակներին: Վարակման պատճառ կարող է լինել նույնիսկ արտաքուստ լիովին առողջ մեծահասակը: Երեխան կարող է սուր շնչառական վիրուսային վարակ ստանալ:

Ամերիկացի մանկաբույժ Շառլոտա Ռեզնիկը կարծում է, որ երեխայի բերանն էրոգեն գոտի է, որը նախատեսված չէ ծնողական համբույրի համար:

Նա նշում է, որ երեխաները կարող են համույրն ասոցացնել ծնողների միջև սեքսուալ կամ ռոմանտիկ կապի հետ և զարմանալ, թե ինչու են նրանք նույն կերպ իրեն վերաբերվում:

Այս պնդումները շատ մայրեր չեն ընդունում: Ռեզնիկի խոսքերը հերքում է կլինիկական հոգեբան Սալլի-Էնն Մաքքորմաքը. «Բացարձակ ստույգ կարծիք չկա, որ շուրթերը համբուրելն ինչ-որ կերպ երեխային շփոթեցնում է: Այդպես կարելի է ասել, որ կրծքով կերակրելն էլ է շփոթեցնում: Գուցե ինչ-որ մեկն այսպիսի կարծիք է ձևավորել, բայց դա այդպես չէ»:

Այդ կարծիքին համամիտ է բժիշկ Ֆիոնա Մարտինը՝ Մանկական հոգեբանության սիդնեյյան կենտրոնից. «Նորմալ և հրաշալի է սեր ցուցաբերելը սեփական երեխաների հանդեպ: Դուք պարզապես այդպիսով երեխային հայտնում եք, որ սիրում եք իրեն»:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երեխաները, որոնց չեն համբուրում, անինքնավստահ են մեծանում, ցածր ինքնագնահատականով և մեծաթիվ բարդույթներով:

Աղբյուր

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Կարելի՞ է համբուրել երեխաների շուրթերը. մայրերը համաձայն չեն հոգեբանների հետ