Կանանց արտահայտած 12 իմաստուն մտքերը

Կնոջ խորհրդավոր հոգին հասկանալը բարդ բան է, բայց փորձել ամեն դեպքում կարելի է: Հատկապես որ կանայք չեն վարանում իրենց մտքերն ու մոտեցումներն արտահայտել:

BlogNews-ը հավաքագրել է իմաստուն և հեգնական մտքեր, որոնք կարող էին հնչել միայն կանացի շուրթերից:

1. Կինը պետք է տղամարդու հետ իրեն լավ զգա: Վատ ես ինքս էլ կարող եմ ապրել:  Մերիլին Մոնրո

2. Եթե դուք ուզում եք ունենալ այն, ինչ երբեք չեք ունեցել, ապա պետք է անեք այն, ինչ երբեք չեք արել: Կոկո Շանել

3. Երջանկությունը լավ առողջությունն է և վատ հիշողությունը: Ինգրիդ Բերգման

4. Դժվար է լինել անթերի, եթե ալարկոտ ես: Սոֆի Լորեն

5. Մարդիկ ավելի, քան իրերը, կարիք ունեն, որ իրենց տեր կանգնեն, վերանորոգեն, տեղ գտնեն իրենց համար և ներեն: Երբեք ոչ մեկի դեն մի՛ նետեք: Օդրի Հեփբերն

6. Տղամարդուն պետք է ընդունել այնպիսին, ինչպիսին նա կա, սակայն թողնել նրան այդ վիճակում պարզապես աններելի է: Սարի Գաբոր

7. Զայրույթն ու չարությունը ունակ չեն լուծելու և ոչ մի խնդիր: Գրեյս Քելլի

8. Տղան դառնում է պարզապես անտանելի, երբ հասնում է 50 տարեկանին: Յանինա Իպոխորսկայա

9. Կյանքը չափազանց կարճ է, ուստի սկսե՛ք աղանդերից: Բարբարա Սթրեյզանդ

10. Իրական սերն այն չէ, որը հաղթահարում է բաժանման երկար տարիներ, այլ այն, որը հաղթահարում է համատեղ երկար տարիները: Հելեն Ռոուլենդ

11. Միայնությունը և ոչ ոքին պետք չլինելու զգացողությունը թշվառության ամենավատ տեսակն է: Մայր Թերեզա

12. Սեր, սեքս և ուտելիք․ ահա այն ամենը, ինչը մեզ իսկապես երջանիկ է դարձնում: Ամեն ինչ շատ պարզ է: Մերիել Սթրիպ

Աղբյուր

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Կանանց արտահայտած 12 իմաստուն մտքերը
error: Content is protected !!