Կախարդիչ ու հմայող ձայներ. բացառիկ ձայնային տվյալներով հայ երգչուհիները

Բացառիկ ձայնային տվյալներով աչքի ընկնող հայ երգչուհիների շարքում ամենից աչքի ընկնող տաղանդներից է Ֆլորա Մարտիրոսյանը, որի հետ համագործակցելիս Մայքլ Սթոունը նրան բնորոշել է որպես «տիեզերական ձայն ունեցող երգչուհի»:

Ֆլորան այն անհատականություններից էր, ով իր գործունեությամբ ավելի լավը դարձրեց աշխարհը: Սփյուռքում Ֆլորային անվանում են հայ երգի թագուհի. ան ամենուր իր գործունեությամբ քարոզում էր հայ երգն ու մշակույթը:

Լուսին Ամարան իր յոթանասունհինգամյա կյանքի ընթացքում ավելի քան քառասունհինգ տարի փայլել է բեմում իր հրաշալի սոպրանոյով: Նա երկար տարիներ հանդես է եկել նյույորքյան Մետրոպոլիտեն օպերայում, իսկ անգլիական հայտնի «Թայմս»-ը նրան անվանել է «մեր ժամանակների ամենալիրիկական սոպրանո»:

Հայ երգի սոխակ Լուսինե Զաքարյանի հրեշտակային սոպրանոն գերել է ոչ միայն հայ, այլև համաշխարհային երաժշտասեր հասարակության սրտերը: Լուսինեն հայ հասարակությանը վերադարձրեց հոգևոր երաժշտությունը և ցույց տվեց դրա համաշխարհային նշանակությունը:

Ծագումով հայ Քեթի Բերբերյանն իր մեցո-սոպրանոյով համարվուր էր ամենահայտնիներից ոչ միայն ԱՄՆ-ում, այլև Եվրոպայում: Նա իր ձայնի եզակիությամբ ոգեշնչում էր 20-րդ դարի ամենահայտնի կոմպոզիտորներին:

Zangeres Cathy Berberian (sopraan) arriveert op Schiphol voor het Hollandfestival 1972
*12 juni 1972

Նրան են նվիրված մի շարք հանրահայտ ստեղծագործություններ, ինչպես՝ իտալացի կոմպոզիտոր Լուչիանո Բերիոյի «Շրջանակներ», «Մենահամերգ Քեթիի համար» և այլն:

Оцените статью
Կախարդիչ ու հմայող ձայներ. բացառիկ ձայնային տվյալներով հայ երգչուհիները
Ազնավուրի կյանքի վերջին լուսանկարները՝ մահից 2 օր առաջ
error: Content is protected !!