Կաթի որակի ստուգման կարգը տնային պայմաններում

Խանութում վաճառվող կաթը կարող է ջրի հետ խառնած լինել, օսլա կամ ուրիշ հավելումներ պարունակել:

Տան պայմաններում կաթի որակը ստուգելը շատ հեշտ է: Այսպես, պարզելու համար՝ արդյոք կաթի մեջ հավելումներ կան, կաթի մեջ թրջած թղթի վրա մի կաթիլ լիմոնաթթու կամ քացախ լցրեք: Եթե թղթի վրա ռեակցիա լինի՝ ֆշշոց, պղպջակներ, ածխաթթու գազ առաջանա, ուրեմն կաթի մեջ հավելումներ կան:

Պարզելու համար՝ արդյոք կաթի մեջ օսլա կա, կաթը լցրեք բաժակի մեջ, նրա մեջ մի քանի կաթիլ յոդ լցրեք: Եթե կաթը կապտի, բաղադրության մեջ օսլա կա: Նորմալ կաթն այս դեպքում պիտի դեղնի: Պարզելու համար՝ արդյոք կաթին ջուր է խառնած, թափանցիկ բաժակով ջուր վերցրեք, նրա մեջ մի քանի կաթիլ կաթ լցրեք ու հետևեք՝ ինչպես է այն տարածվում: Եթե կաթի մեջ ջուր կա ավելացրած, կաթի կաթիլները ջրի մեջ միանգամից կլուծվեն: Ջուր չխառնած կաթը պետք է մինչև բաժակի հատակն իջնի ու նոր ներծծվի:

Աղբյուր՝ xohanoc.am

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Կաթի որակի ստուգման կարգը տնային պայմաններում
error: Content is protected !!