Ծանոթացեք Ֆրանչեսկա Քլունիի հետ, ով 20 տարի չի լվացել և կտրել իր մազերը

Մեր հասարակությունում կան շատերը, ում մտքին գալիս են անսովոր եւ նույնիսկ խենթ գաղափարներ, բայց ոչ բոլորն են որոշում, այդ մտքերը իրականություն դարձնել:

Նման մարդկանցից մեկը Ֆրանչեսկա Քլունին է, որին շատերը կոչում են բրիտանական «Ռապունցել», քանի որ նա ունի աներևակայելի երկար մազեր:

32-ամյա կինը սկսեց երկարացնել իր մազերը 6 տարեկանից: Մանուկ հասակում Ֆրանչեսկան սիրում էր հեքիաթային հերոսներին եւ երազում էր նման լինել արքայադուստրին: 13 տարեկանում աղջիկը հասկացավ, որ չափազանց դժվար է խնամել երկար մազերը: Արդյունքում, հերոսուհին պարզապես դադարեց լվանալ իր մազերը:

Այն ինչ անում է նա իր մազերի հետ վերջին 20 տարիներին` սանրում է եւ հյուսում: Նա ասում է, որ այս խնամքը որոշ չափով հեշտացրել է իր կյանքը:

Այսօր, նրա մազերի երկարությունը մոտ երկու մետր է։

Ֆրանչեսկան խոստովանում է, որ երբ նա դադարեց լվանալ իր մազերը, առաջին մի քանի ամիսների ընթացքում նա սարսափելի անհանգստություն էր զգում, քանի որ մազերը միշտ կեղտոտ տեսք ունեին եւ քոր կար արմատների մետ: Որոշ ժամանակ անց տհաճ զգացողությունները անհետացան:

Քլունիին անհրաժեշտ է մեկ ու կես ժամ, որպեսզի քանդի հյուսը և սանրի մազերը: Սա նրա մազերի ողջ խնամքն է:

Քլունին շատ ուրախ է, որ նա ստիպված չէ ծախսել շատ ժամանակ եւ գումար մազերի խնամքի համար, ինչպես անոււմ են մյուսները:

Միեւնույն ժամանակ, նրա մազերի որակը չի փչացել. Ֆրանչեսկայի վազերը ունեն գեղեցիկ եւ առողջ տեսք:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ծանոթացեք Ֆրանչեսկա Քլունիի հետ, ով 20 տարի չի լվացել և կտրել իր մազերը
error: Content is protected !!