Խորը տեքստով, անասելի զգացմունքային ու գեղեցիկ երգ, որը մտորելու առիթ է տալիս. «Մեկ մարզ, մեկ երգ»

Ալին Դեմիրճյանը հեղափոխությունից հետո Բուենոս Այրեսից տեղափոխվել է Հայաստան, որ իրականացնի իր հետաքրքիր մտահղացումը: Նա շրջում է Հայաստանի մարզերում, Արցախում, ծանոթանում երիտասարների հետ, նրանց հետ թիմ կազմում և երգեր ձայնագրում:

Այս ծրագրի շրջանակներում նա մի շարք երիտասարդ տաղանդներ է բացահայտել հայկական մարզերում և Արցախում:

Ալինը ամեն երկուշաբթի իր յութուբյան էջում հրապարակում է մի հրաշալի ստեղծագործության ներկայացում: Այս երկուշաբթի նա հրապարակել է նոր հոլովակ, որտեղ արցախցի Վարդան Գալստյանի հետ ներկայացնում է մի չքնաղ զուգերգ: Երգն անչափ գեղեցիկ է, մեղեդային, զգացմունքային: Երգը կատարվում է գիտառի հնչյունների ներքո:

Երգը հեղինակել է հենց Վարդան Գալստյանը: Թե՛ երաժշտության, թե՛ երգի խոսքերի հեղինակը հենց Վարդանն է:

Ալինը իր հրապարակմանը կից տեղեկություն է ներկայացրել Վարդանի մասին, որից իմանում ենք, որ Վարդանի մանկությունը անցել է Քաշաթաղում: Վարդանը գրում է հրաշալի երգեր, որոնք տեքստերն անչափ խորն են, մեղեդին՝ զգացմունքային:

Այս հրաշալի ծրագրի շրջանակներում սպասվում են  նորանոր մշակութային բացահայտումներ, որոնք դեռևս անծանոթ են հայ հասարակությանը: Ծրագրին մասնակցելու ցանկություն են հայտնել նաև սփյուռքի երիտասարդները:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Խորը տեքստով, անասելի զգացմունքային ու գեղեցիկ երգ, որը մտորելու առիթ է տալիս. «Մեկ մարզ, մեկ երգ»
error: Content is protected !!