Խանութի տիրոջ արարքը հարգանքի է արժանի

Ես մթերային խանութի անկյունում էի, պարզապես կարտոֆիլ և կաթ գնելու համար: Նկատեցի նիհար, պատռված շորերով մի տղայի: Նա անհամբերությամբ նայում էր թարմ ընտրված կանաչ ոլոռի զամբյուղին:
Ես վճարեցի ապրանքներիս համար, բայց չդադարեցի աղքատ տղային նայել:

Հետաքրքրվելով իրավիճակի մասին, պարզապես չէի կարող չլսել խանութի սեփականատիրոջ պարոն Միլլերի և տղայի զրույցը:
– Բարև Գարի, ինչպես են այսօր գործերդ, – ասաց պարոն Միլլերը աղքատ տղային:
– Բարև պարոն Միլլեր: Ես լավ եմ, շնորհակալություն: Պարզապես հիանում եմ այս ոլոռով, Այն շատ լավ տեսք ունի …

– Դա համեղ է: Գարի, ինչպես է ձեր մայրը:
– Նա լավ է, լավանում է:
– Լավ, Կարող եմ քեզ օգնել, Գարի,- ասաց Միլլերը:
– Ոչ, պարոն ինչպես ասացի, ես պարզապես հիանում եմ այս ոլոռի տեսքով:
– Լավ, կցանկանայիր մի փոքր սրանից տուն տանել,- հարցրեց պարոն Միլլերը:
– Ոչ պարոն: Ես փող չունեմ:
– Իսկ, դու ուրիշ բան ունե՞ս, որ կարող ես վաճառել: Այստեղ որոշ երեխաներ սննդի հետ փոխարինում են գեղեցիկ քարերը:
– Օ՜, ես նույնպես քար ունեմ, բայց միայն մեկը, – ասաց Գարին, փնտրելով իր գրպանում:
– Թույլ տվեք նայել, – ասաց Միլլերը:
Տղան հանեց ձեռքը, իսկ նրա ափի մեջ մի կապույտ քար կար:
– Այստեղ է: Դա գեղեցիկ է, չէ՞, – հպարտությամբ ասաց նա:
– Իհարկե, – ասաց պարոն Միլերը, ուսումնասիրելով մարմարը,- Հմմ, միակ բանն այն է, որ դա կապույտ քար է, իսկ ինձ կարմիրն է պետք: Դուք տանը կարմիր քար ունեք:
– Այո: Ես նման բան ունեմ տանը:
– Ահա, թե Ինչ կասեմ քեզ: Վերցրու այս ոլոռի տոպրակը քեզ հետ, և հաջորդ անգամ, երբ գաս այստեղ, բեր այդ կարմիր քարը, – ասաց պարոն Միլլերը տղային:
– Իրո՞ք: Համոզված եք: Շնորհակալություն, պարոն Միլլեր:

Տիկին Միլերը, որը կանգնած էր մոտակայքում, եկավ ինձ օգնելու: Տեսնելով փոխանակման նկատմամբ իմ հետաքրքրությունը, ժպտաց և ասաց. «Մեր համայնքում կա նման ևս 2 տղա, բոլորն էլ աղքատ են: Ջոն պարզապես սիրում է նրանց հետ բանակցել ոլոռի, խնձորի, լոլիկի կամ այլ բանի համար:
Նա ապրանքները փոխանակում է քարերի հետ: Նախ, նա ասում է, որ ինքը չի ցանկանում, այդ գույնի քարը վերցնել, որը նրանք ունեն: Հետո, երբ տղաները վերադառնում են կարմիր քարերով՝ իսկ նրանք միշտ վերադառնում են, Միլլերն ասում է, որ իրեն կարմիրն էլ պետք չէ, և մի տոպրակ սննդի հետ միասին ուղարկում է նրանց տուն՝ կանաչ կամ նարնջագույն քար բերելու:
Ես հեռացա խանութից ժպիտը երեսիս, և տպավորված այս մարդու բարությամբ:
Կարճ ժամանակ անց ես տեղափոխվեցի Մոնտանա, բայց երբեք չեմ մոռանա այս պատմությունը. այդ մարդուն, տղաներին ու դրանց բարտերային առ ու ծախի պրոցեսը:
Մի քանի տարի անց ես այցելեցի իմ հին ընկերներին՝ Կոլոռադո, այնտեղ էլ իմացա, որ պարոն Միլլերը մահացել է:Այդ գիշեր ես նրանց հյուրն էի և իմանալով, որ իմ ընկերները պետք է այցելեյին նրան, համաձայնեցի ուղեկցել:
Եկեղեցի ժամանելուն պես, մենք ցավակցեցինք հարազատներին, և մխիթարության խոսքեր ասացինք: Քանի որ շատերն էին եկել, մեծ հերթ էր գոյացել: Մեր դիմաց երեք երիտասարդ էին կանգնած: Նրանցից մեկը զինվորական համազգեստով էր, իսկ մյուս երկուսի հագին կային գեղեցիկ, մուգ կոստյումներ և սպիտակ վերնաշապիկ, բոլորն էլ թանկարժեք կտորից:
Նրանք մոտեցան տիկին Միլերին: Երիտասարդներից յուրաքանչյուրն ցավակցեց նրան, համբուրեց, և համառոտ խոսեց նրա հետ ու գնաց դագաղի մոտ: Նրա աչքերը հետևում էին նրանցից, յուրաքանչյուրին: Երիտասարդները հերթով, կանգ առան դագաղի մոտ և իրենց ջերմ ձեռքերը դրեցին մահացածի սառը ձեռքին: Բոլորն էլ հեռացան եկեղեցուց, սրբելով իրենց թաց աչքերը:

Եկավ իմ հերթն էլ, որ հանդիպեմ տիկին Միլլերի հետ: Ես նրան պատմում էի, թե ով եմ եղել և հիշեցրեցի նրան տարիներ առաջ եղածի մասին: Նրա աչքերը փայլում էին: Նա բռնեց ձեռքիցս ու տարավ դագաղի մոտ:
– Այդ երեք երիտասարդները, ովքեր հենց նոր գնացին, այն տղաներն էին, որոնց մասին ես ձեզ ասացի: Նրանք պարզապես ասացին, թե որքան են գնահատում Ջոի արարքը: Հիմա, երբ Ջոն այլևս չի կարող փոխանակել, նրանք եկել են վճարելու իրենց պարտքը: Մենք երբեք շատ գումար չենք ունեցել, – խոստովանեց նա, սակայն հենց հիմա Ջոն կկարծեր իրեն Կոլորադոյի ամենահարուստ մարդը:
Զգուշորեն նա բարձրացրեց իր մահացած ամուսնու մատները, որոնց տակ թաքնված էին երեք կարմիր նրբագեղ քարերը:

 

Оцените статью
error: Content is protected !!