Լույս աշխարհ է եկել Քառօրյա պատերազմի հերոս Աղաս Ասատրյանի եղբայրը՝ փոքրիկ Աղասին

ՊՆ մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանը հրաշալի նորությամբ համացանցում կիսվել է հանրության հետ: Պարզվում է՝ ապրիլյան քառօրյայի անմահ հերոսներից մեկի՝ Աղասի Ասատրյանի ընտանիքում սպասված և սփոփող համալրում է եղել. ծնվել է Աղասու եղբայրը, որին անվանակոչել են վաղամեռիկ հերոս Աղասու անվամբ:

Արցախյան քառօրյայի անմահ հերոսների ծնողները, չնայած մեծ ու անսփոփ ցավին, գտել են հակառակորդին համարժեք պատասխան տալու ամենից ճիշտ տարբերակը՝ անմահացած հերոսների անուններով նոր ապագա հերոսներ են երկնում:

Ապագա հերոսներ, ովքեր պետք է մեծանան իրենց վաղամեռիկ եղբայրների անմոռանալի սխրանքը սրտերում և սնվեն ու դաստիարակվեն հենց նարնց օրինակով:

Էրեբունի բ/կ-ում լույս աշխարհ եկած Աղասին իրեն բավականին լավ է զգում, մայրը՝ նույնպես: Նման լավ լուրերը միայն լավատեսականա և ապագայի հանդեպ մեծ հույսի ու հավատի մտքեր են առաջ բերում:

Ամեն ինչ լավ է լինելու, քանի դեռ հայոց մայրերը շարունակում են նոր ծնունդներով պայքարել հայրենիքի ապագայի համար:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Լույս աշխարհ է եկել Քառօրյա պատերազմի հերոս Աղաս Ասատրյանի եղբայրը՝ փոքրիկ Աղասին
error: Content is protected !!