Լուիզա Հեյի վերջին խոսքերը. «Մի՛ վախեցրեք ինքներդ ձեզ հիմար մտքերով»

Լուիզա Հեյն աշխարհին հրաժեշտ տվեց 90-ամյա հասակում: Նրա հոգեբանական խորն ու հետաքրքիր դիտարկումները շատերին են օգնում կողմնորոշվել դժվար պահերին:

Բերենք այդ դիտարկումներից մեջբերումներ, որոնք հոգեբանորեն ուղղորդում, օգնում են մարդկանց սեփական ինքնագնահատականի բարձրացման հարցում:

Վերջ տվե՛ք ինքներդ ձեզ շարունակաբար քննադատաբար վերաբերվելու սովորությունից. դա դրական ոչինչ չի կարող տալ ձեզ, ընդհակառակը՝ դեմոտիվացիա կառաջանա, մինչդեռ երբեմն ինքնագնահատումը կարող է նպաստել բավականին մեծ դրական լիցքերի կուտակմանը:

Վախեցնող մտքերից ժամանակն է ձերբազատվել. մի՛ ահաբեկեք ինքներդ ձեզ վախեցնող մտքերով:

Մեծահոգաբար վերաբերվեք նախ և առաջ ձեզ, ապա նաև ուրիշներին: Հաճախակի ոգևորվեք ինքներդ ձեր առավելություններով, հիացեք ձեր ունեցած հաջողությունների ու ձեռքբերումների նույնիսկ չնչին հանգամանքներով:

Սիրով մոտեցեք նույնիսկ ձեր թերություններին, ինչպես նաև թերացումներին: Արձանագրեք այն իրողությունը, որ դա անձամբ եք թույլ տվել, որպեսզի բավարարեք ձեր այս կամ այն պահանջմունքը:

Հայելին կարող է լավագույնս փոխարինել կողքի աչքին, լինել ձեր լավագույն մտերիմը, որին կարող եք ուղղել ձեր հիացական ու գավասանքի խոսքերը:

Կենսաձևը փոփոխելու առիթը երբեք չի գա ինքնակամ, ինքնաբերաբար, եթե ձեր ներոսում չորոշեք մեկնարկը տալ հենց հիմա:

Оцените статью
Լուիզա Հեյի վերջին խոսքերը. «Մի՛ վախեցրեք ինքներդ ձեզ հիմար մտքերով»
Այսօր մեծ բարերար, Արցախի շենացման գործում հսկայական ավանդ ունեցած Լևոն Հայրապետյանի ծննդյան օրն է
error: Content is protected !!