Լինում էին դեպքեր, երբ թվում էր՝ Աստված անարդար է, և ուժ չունես. Յուլիա Ֆինկը՝ մայրանալու մասին

Դերասանուհի Յուլյան առաջին անգամ է մայրանալուց հետո անկեղծանում ընտանեկան դժվարությունների և երկվորյակ զավակների առօրյայի կազմակերպման հարցերի շուրջ:

Յուլյան ափսոսանքով չի խոսում միառժամանակ թողած մասնագիտության մասին: Նա պատմում է, որ իր առօրյայում մեծ մասամբ իր օգնականը ամուսինն է՝ լրագրող Արտյոմ Կարպետյանը:

Ամուսինը նրան օգնում է բոլոր առումներով թե՛ հոգեբանորեն, թե՛ կենցաղային հարցերով: Դերասանուհին նշում է, որ ամուսինը աջակցում է նրան նաև չլճանալու համար, ինչը ևս շատ կարևոր է:

Յուլյաի մոտ հետծննդաբերական շրջանում հոգեբանական որոշ կոմպլեքներ են առաջացել իր արտաքին տեսքի ու կարողությունների հետ կապված, ինչը հընթացս հաղթահարվել է:

Յուլյան պատմում է, թե ինչպես են իր տղաներն ուրախանում, երբ ինքը սկսում է հետևել իրեն, շպարվել: Նա կարևորում է ամեն դեպքում խնամված ու պատշաճ տեսքով հանդես գալու հանգամանքը:

Ընտանեկան կոնֆլիկտների մասին Յուլյան ավել հումուրով է արդեն վերաբերվում: Տեսանյութում առավել մանրամասն կարող եք ծանոթանալ նորաթուպ մայրիկի էմոցիոնալ պատմություններին:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Լինում էին դեպքեր, երբ թվում էր՝ Աստված անարդար է, և ուժ չունես. Յուլիա Ֆինկը՝ մայրանալու մասին
error: Content is protected !!