Լավ լուր ԵԽԽՎ-ից. Էդմոն Մարուքյանն ընտրվել է ԵԽԽՎ Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ

Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան հրապարակմամբ ուրախությամբ տեղեկացնում է ԵԽԽՎ-ում իր գրանցած հաջողությունների մասին: Նա քիչ առաջ հետևյալ գրառումն է կատարել:

Հրապարակումից պարզ է դառնում, որ իր թեկնածությունն առաջադրվել է հենց ԵԽԽՎ-ի կողմից, և Մարուքյանը երեք տեղակալներից մեկն է լինելու:

Գրառման տակ բազմաթիվ շնորհավորական արձագանքներ կան: Շատ են տվյալ հաղթանակը որպես Հայաստանի հաղթանակ բնորոշում տվողները: Իրողությունը գնահատվում է դրական և խոստումնալից: Բազմաթիվ արձագանքների մեջ աչքի է ընկնում հատկապես Արամ Սարգսյանի շնորհավորական մեկնաբանությունը.

«Շնորհավոր, Էդմոն ջան։
Ես 2 տարի առաջ Ստրասբուրգում կանխագուշակեցի, որ դու ԵԽԽՎ֊ում լուրջ պաշտոն ես ունենալու, և որ դասկան քաղաքական գործիչի քրիստոմատիկ օրինակ  ես։ Դրանից հետո, նոր թարգմանաբար կպցրեցին Կլասիկը»:

Մեկնաբանություն-շնորհավորանքին Է. Մարուքյանը պարզապես շնորհակալությամբ է պատասխանել:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Լավ լուր ԵԽԽՎ-ից. Էդմոն Մարուքյանն ընտրվել է ԵԽԽՎ Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ
error: Content is protected !!