Իրաքում 25-ամյա մայրը յոթնյակ է ծննդաբերել բնական ճանապարհով

Իրաքում, Դիյալա նահանգում, 25-ամյա կինը բնական ճանապարհով յոթնյակ է ծննդաբերել։ Ինչպես հայտնում է The Standard-ը, երեխաները լիովին առողջ են և իրենց լավ են զգում։ Նրանք վեց աղջիկ են և մեկ տղա։

Երեխաների զարմացած հայրը՝ Յուսեֆ Ֆադելը խոստովանել է, որ դեռ չէին պլանավորել նոր երեխաներ ունենալ, քանի որ արդեն երեքն ունեն և կնոջ հղիությունը անակնկալ է եղել իրենց համար։ Բժիշկները նշել են, որ մոր առողջական վիճակը նույնպես լիովին նորմալ է։

Աղբյուր՝ hraparak.am

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Իրաքում 25-ամյա մայրը յոթնյակ է ծննդաբերել բնական ճանապարհով
error: Content is protected !!