Իրագործվել է ծերանոցները մանկատներին միացնելու հրաշալի գաղափարը, իսկ արդյունքը գերազանցել է բոլոր սպասելիքները

Կանադայում իրագործվել է ծերանոցները մանկատներին միացնելու հրաշալի գաղափարը, իսկ արդյունքը գերազանցել է բոլոր սպասելիքները:

Երբ այս գաղափարն առաջ քաշվեց, շատերը դրան թերահավատորեն էին վերաբերվում, մի մասն էլ կարծում էր, որ դա ժամանակի և միջոցների անիմաստ կորուստ է, սակայն տեղի ունեցավ անսպասելին:

Երբ փորձնական ծրագրի շրջանակներում միավորվեցին մի քանի ծերանոցներ մանկատների հետ, և՛ ծերանոցների բնակիչները, և՛ մանկատների փոքրիկներն սկսեցին նորովի ապրել:

Ծերերի կյանքում հաճելի փոփոխություն եղավ, նրանց խամրած, անկյանք աչքերում կրկին փայլ ու կենսասիրություն հայտնվեց: Իսկ մանկատան երեխաները դարձան աղմկոտ ու կենսուրախ: Նրանք սկսեցին սովորական երեխաների նման տարբեր չարաճճիությունների ու արկածների մեծ ընկնել:

Պարզվեց ծրագիրը բավականին դրական ազդեցություն ունի երկու կողմի ներկայացուցիչների վրա, ընդ որում՝ ավելի շատ հոգեբանական բարենպաստ ազդեցություն: Փոքրիկները ձեռք են բերել իրենց անկեղծորեն սիրող և իրենցով ուրախացող հարազատների, իսկ ծերերը՝ թոռնիկների,ովքեր ջերմացնում են նրանց օրերը ծերության շեմին:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Իրագործվել է ծերանոցները մանկատներին միացնելու հրաշալի գաղափարը, իսկ արդյունքը գերազանցել է բոլոր սպասելիքները
error: Content is protected !!