Իտալիան պաշտոնապես ճանաչվեց ամենագեղեցիկն աշխարհում. զբոսաշրջության մասնագետները կազմել են ամենագեղեցիկ երկրների ցանկը

Զբոսաշրջության մասնագետները վերջապես կազմել են աշխարհի ամենագեղեցիկ 10 երկրների ցանկը: Ահա թե որ երկրներն են իրենց տեղը գտել ցուցակում:

10. Նիդերլանդներ

Նիդերլանդներն այս տարի հայտնվել է տասնյակում: Երկիրը նաև 6-րդ հորիզոնականն է զբաղեցրել այն երկրների ցանկում, որտեղ երեխաներին ամենալավն են դաստիարակում: Նիդերլանդները լավագույն երկրներից է համարվում կանանց համար:

9. Ֆրանսիա

Ֆրանսիան ամենաշատ այցելություններ ունեցող երկիրն է աշխարհում, քանի որ հայտնի է իր մեծ մշակույթով, պատմությամբ և, իհարկե, խոհանոցով:

8. ԱՄՆ

Աշխարհում ամենախոշոր տնտեսությունն ունեցող երկիրը ևս համարվում է ամենագեղեցիկներից մեկը: ԱՄՆ-ն այս ցուցակում իր տեղն ունի արդեն երրորդ տարին շարունակ:

7. Ավստրալիա

Ավստրալիան 5-րդն է՝ կյանքի որակով և 4-րդը՝ «միայնակ ճանապարհորդելու համար լավագույն երկրների» ցանկում:

6. Շվեդիա

6-րդ հորիզոնականում Շվեդիան է՝ երկիր, որն ունի հրաշալի բնություն ու միաժամանակ ժամանակակից քաղաքներ:

5. Ճապոնիա

Ճապոնիան երկիր է՝ մեծ մշակույթով և բնությամբ: Սակուրայի ծաղկման շրջանը միայն արժի ամեն ինչ:

4. Մեծ Բրիտանիա

Միացյալ Թագավորությունը 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում նաև ձեռնարկատիրության ոլորտում և 5-րդը այն երկրների շարքում, որոնք համարվում են ամենահզորն աշխարհում:

3. Գերմանիա

Այս տարի, շնորհիվ իր հարմարավետության, գենդերային հավասարության և կառավարման թափանցիկության, Գերմանիան մեկ հորիզոնական բարձրացել է այս ցանկում:

2. Հունաստան

Հունաստանը գտնվում է Եվրոպայի հարավ-արևելքում՝ Բալկանյան թերակղզում:

Դրա մեծ մասը կազմված է թերակղզիներից և զարմանալի գեղեցկություն ունեցող կղզիներից Էգեյան և Միջերկրական ծովերում:

1. Իտալիա

Իտալիան գտնվում է Հարավային Եվրոպայում: Հունաստանի հետ միասին այն համարվում է ժամանակակից եվրոպական մշակույթի նախահայրենիքը և անհավատալիորեն գեղեցիկ է, այժմ՝ արդեն պաշտոնապես:

Աղբյուր

 

 

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Իտալիան պաշտոնապես ճանաչվեց ամենագեղեցիկն աշխարհում. զբոսաշրջության մասնագետները կազմել են ամենագեղեցիկ երկրների ցանկը
error: Content is protected !!