Իվան Շիշկինի հրաշալի կտավները, որոնք էսթետիկ հաճույք են պատճառում մշակութասեր անհատին

Շիշկինը ռուս հանճարեղ գեղանկարիչներից է, ում նկարները պատկերում են ժամանակի ռուսական կյանքն ու բնաշխարհը:

Շիշկինը ծնվել է ռուսական Ելաբուգի տարածաշրջանում, որը ներկայումս գտնվում է Թաթարստանի տարածքում:

Շիշկինի ընտանիքը բավականաչափ ապահովված էր, ուստիև իրենց որդուն փորձում են լավագույն կրթությունը տալ՝ ուղարկելով Կազանական գիմնազիա, սակայն շուտով Իվանն անասելի ձգողական ուժ է զգում արվեստի, մասնավորապես գեղանկարչության նկատմամբ:

Կիսատ թողնելով կրթությունը՝ նա վերադառնում է հայրենի եզերք:

Ծնողները չեն ողջունում որդու անհաջողություններն ուսման բնագավառում:

Նրանց ամենևին դուր չէր գալիս, որ Իվանը տարված էր գեղանկարչությամբ, ուստի Շիշկինը ստիպված էր սիրելի գործով զբաղվել գիշերը թաքուն:

Հայրենի գյուղ հյուրընկալած գեղանկարիչներից Շիշկինը տեղեկանում է մոսկավյան գեղանկարչական դպրոցի մասին ու հորը խնդրում հնարավորություն տալ այնտեղ ուսանելու:

Մեծ դժվարությամբ կարողանում է կոտրել ծնողների դիմադրությունը և Մոսկվայում սկսում է ուսանել հայտնի դիմանկարիչ Ապոլլոն Մոկրիցկու մոտ:

Այստեղի հաջողություններով չբավարարվելով՝ նա ուսումը շարունակում է Պետերբուրգում:

Պետերբուրգյան ակադեմիան ավարտում է ոսկե մեդալով:

Մեկնում է Եվրոպա և հայրենիք վերադառնում արդեն որպես հանճարեղ գեղանկարիչ:

Նա որպես ժառանգություն թողել է բարձրարժեք ռեալիստական կտավներ, որոնք ներկայացնում է ռուսական կյանքը:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Իվան Շիշկինի հրաշալի կտավները, որոնք էսթետիկ հաճույք են պատճառում մշակութասեր անհատին
error: Content is protected !!