Ինչպիսին են մայրիկներն ըստ կենդանակերպի նշանների. Իմ դեպքում լիովին համընկավ

Ինչպիսին են մայրիկներն ըստ կենդանակերպի նշանների.

Խոյ
Դրական կողմերը՝ Վստահություն, ինքնագիտակցում, ուժ, քաջություն: Բացասական կողմերը՝ Մրցակցության ոգին, զայրույթը, սահմանափակ հայացքները, մոլուցքը, սնափառությունը, էգոցենտիզմը Խոյի նշանի տակ ծնված մայրիկը ուժեղ է և դիմացկուն է, և հենց այդ հատկանիշներն էլ նա փոխանցում է նա իր երեխաներին: Նա խիստ և պահանջկոտ է: Այս նշանի կանանց հատուկ է կոպիտ ու նրբագեղ բնույթը: Դառնալով մայրիկներ նրանք փորձում են դառնալ աշխարհի լավագույն մայրիկները: Խոյ մայրիկը փորձում է ամեն ինչ անել իր երեխայի համար: Մյուս կողմից, Խոյ մայրը շատ վաղ է սկսում կարծել, որ իր երեխաները չափահաս են: Նրա երեխաները մեծանում են ազատ եւ անկախ, բայց նրանց մանկույունը կարճ է տևում:

Ցուլ
Դրական կողմերը՝ հավասարակշռություն, լավ ճաշակ, ողջամտություն, աշխատասիրություն:  Բացասական կողմերը՝ քմահաճություն, խանդավառություն, նյութապաշտություն, տրամադրության տատանումներ, սնափառություն:  Ցուլ մայրիկը գործնական կին է, ամուր կանգնած է ոտքերի վրա: Նա գնահատում է հարմարավետությունը և վայելքը, իհարկե, միշտ գիտի, թե ինչպես պետք է այն ստեղծել: Երեխաներին փոխանցում է կենսասիրություն, սիրում է համեղ պատրաստել, և գեղեցիկ հագնվել , սովորեցնում է գանահատել կյանքի հաճույքները: Նա շատ տնտեսող է և միշտ դրամ ունի պահած սև օրվա համար: Ցուլ մայրիկը ձգտում է կապել երեխային ընտնիքի հետ և վերահսկում է նրա կյանքը:

Երկվորյակ
Դրական կողմերը՝ Բազմազանություն, , հետաքրքրասիրություն, ինքնատիպություն, սրամտություն: Բացասական կողմերը՝ Անհետևողականություն, սահմանների բացակայություն, ինքն իրեն հակադրվելու ցանկություն, անհամբերություն, չլսելու ունակություն: Երկվորյակ մայրը շատ անմիջական է, սիրում է սիրում է հյուր գնալ և
ճանապարհորդել, երբեմն թեթևամիտ է թվում: Հաճախ նման մայրերի երեխաները մեծանում են թողտվության մթնոլորտում, և առանց հատուկ դաստիարակչական սկզբունքների, թույլ են տալիս նրանց շատ բան անել և ինքնուրույն որոշել իրենց անելիքը: Երկվորյակ մայրիկը իր երեխայի համար իսկական ընկեր է, ում հետ երեխան
կարող է ցանկացած խաղ խաղալ:

Խեցգետին
Դրական կողմերը՝ զգացմունքայնություն, հարմարավետություն, լավ ճաշակ Բացասական կողմերը՝ ձգտում, չափազանց հոգատարություն, տրամադրության տատանումներ, վախ, խանդ Խեցգետին մայրիկը ուշի- ուշով հետևում է իր երեխաների առողջությանը, որ ժամանակին կերակրվեն ու հագնվեն: Նա իր հսկողության տակ է պահում իր երեխաների կենսագործունեությունը, մշտապես խնամքով է շրջապատում նրանց շատ բարի եւ սիրալիր է, եւ հենց այդ հատկությունների համար նրան շատ բան կարելի է ներել:Նրա հուզականությունը պահպանվում է մինչև կյանքի վերջ: Նրանք պահում են Երեխայի ծնունդից ի վեր իրենց կարծիքով կարեւոր եւ նշանակալի, , բաներ `լուսանկարներ, նամակներ, գրառումներ:

Առյուծ
Դրական կողմերը՝ առաջնորդություն, հնարամտություն, վստահություն Բացասական կողմերը — եսակենտրոնություն, դրամատիզմ, ավելորդ լավատեսություն: Առյուծ մայրիկւ սիրում և գնահատում է իր իմիջը հասարակության մեւ,, նա պետք է միշտ տարբերվի մյուսներից: Նա մեծ հեղինակություն է իր երեխաների աչքերում: Նա սովորեցնում է իր երեխաներին ինքնավստահ լինել: Նա սովորեցնում է լավատես լինել և հույսը երբեք չկտրել; Նա միշտ իր երեխաների կողքին է, և եթե բարկանում է, ապա փորձում է զսպել բարկությունը: Նրա համար չափազանց կարևոր է երեխաների կողմից փոխադարձ հարգանք ստանալը:

Կույս
Դրական կողմերը՝ կազմակերվածություն, կարգապահություն, առողջ դատողություն,  ինտելեկտ: Բացասական կողմերը՝ Անհանգստություն, նյարդայնությունը, ինքնաբավարարվախություն, ամեն ինչ վերլուծելու հակում:
Կույս մայրիկը շատ հոգատար է, ջանասեր, ցուցաբերում է մեծ ուշադրություն երեխաների նկատմամբ, ինչպես նրանք հագնված, արդյոք հագուստը լավ է արդուկված, արդյոք կոշիկները փայլում են, այդյոք լավ են սնվում: Նրանք իրենց երեխաներին լավ ճաշակ են սովորեցնում: Սովորեցնում են լինել միշտ կազմակերպված և պլանավորել անելիքները:

Կշեռք
Դրական կողմերը՝ համբերատարություն, նրբաճաշակություն, լավ ճաշակ, արդարամտություն: Բացասական կողմերը՝ անհետևողականություն, սնափառություն Կշեռք մայրիկնեըը չափազաց դեմոկրատ են, ջանում են բազմակողմանի դաստիարակել իրենց երեխաներին:Նրանց սովորեցնում են երեխաներին լինել խաղաղասեր, արդարամիտ: Երբեմն դյուրագրգիռ են, բռնկուն, բայց արդարաամիտ ու քնքուշ: Կշեռք մայրիկն իր երեխաների համար ավագ ընկեր է, նա հիանալի դաստիարակություն է տալիս իր երեխաներին: Երբեմն նա պահանջկոտություն է ցուցաբերում և երեխաներից ակնկալում է ջերմություն ու սեր:

Կարիճ
Դրական կողմերը՝ ուժեղ, կայուն, ինտուիտիվ, կամքի ուժ Բացասական կողմերը ՝ հսկողություն, հուզական սառնություն, չափազանց համառություն Կարիճ մայրիկը շատ բարդ է , երբեմն նրա հետ դժվար է լինում լեզու գտնել նույնիսկ սեփական երեխաներին, եթե նա հոգեպես և բարոյապես զարգացած չէ, ապա ամբողջ կյանքում կարող է ճնշել երեխաներին, պարտադրել իր հայացքներն ու սովորեցնել պայքարել: Նա անսահման սեր է տածում իր երեխաների նկատմամբ: Իր երեխաների համար մշտապես հուզական սթրեսներ է ստեղծում, նա պատեհ-անպատեհ խառնվում է իր երեխաների կյանքին; Նա մշտապես փորձում է երեպաներին պահել իր հսկողության դաշտում:

Աղեղնավոր
Դրական կողմերը ՝ իմաստություն, հումորի և չափի զգացում: Բացասական կողմերը՝ անհամբերություն, կոպտություն,  Աղեղնավոր մայրիկը մշտապես շարժման մեջ է, նրա երեխաները սովորում են նրա կյանքի ռիթմին, և չեն վախենում ռիսկի դիմել: Աղեղնավոր մայրիկը հիանալի կազմակերպիչ է, ցանկացած միջոցառում կարող է տոնի վերածել: Ամեն առիթով կարող է հումորներ նել ու երեխայի տրամադրությունը բարձրացնել: Աղեղնավոր
մայրիկ չափազանց ուշադիր է երեխաների նկատամբ և օգնում է նրա ինտելեկտուալ զարգացման մեջ:

Այծեղջյուր
Դրական կողմերը՝ պլանավորում , կարգապահություն, ավադույթների արժեվորում, հետևողականություն, համբերատարություն Բացասական կողմերը՝ անհանգստություն, տագնապայնություն, ավելորդ զգուշություն, հոռետեսություն, կասկածամտություն Այծեղջյուր մայրիկը շատ զուսպ է, քչախոս, նա չի սիրում երես տալ երեխաներին, կարող է խիստ պատժել նրանց,, Նա նպատակասլաց է, կազմակերպված, երբեմն սահմանափակում է երեխայի ազատությունը, դրա կողքին մեծ հարգանք են դրսևորում երեխայի անձի ու հեղինակության նկատմամբ:

Ջրհոս

Դրական կողմերը՝ յուրօրինակություն, արդարամտություն: Բացասական կողմերը՝ սահմանափակություն, անհանգստություն, դրամատիզմ, Ջրհոս մայրիկը սիրում է երես տալ երեխային, նա չունի հստակ սկզբունքներ և
հատուկ դաստիարակչական ծրագիր: Նրա երեխաները մեծանում են լիարժեք ազատության մեջ, կարող են լիովին ինքնարտահայտվել: Նա կարող է սովորեցնել իր երեխաներին ինչպես ապրել ժամանակակից դաժան աշխարհում :
Ջրհոս մայրիկը նաև երբեմն բռնապետ է, և ուժեղ անհատականությամբ նրա երեխաները հաճախ մեծանում են որպես խռովարարներ, իսկ թույլ անհատականություն ունեցող երեխաներին նա կարող է ճնշել ու ողջ կյանքում
այդպես ճնշված պահել իր կողքին:

Ձկներ
Դրական կողմերը՝ կարեկցանք, զարգացած երևակայություն, հոգատարություն, հնարամտություն: Բացասական կողմերը՝ անկայություն, մեղքի զգացողություն Ձուկ մայրիկը զգայուն է ու մելանխոլիկ, իր երեխաներին վերաբերվում է որպես փոքրիկ հրեշտակների, չնայած նրա երեխաների համար այնքան էլ հեշտ չէ նրա հետ ,
նրա տրամադրությունն անկայուն է, առավոտյան լավ՝ երեկոյան վատ, և վայ երեխաներին, եթե նա վատ տրամադրություն ունի: Նա չափազանց պանավորվածությունը փչացնում է երեխաների բնավորությունը: Ձուկ մայրիկը կարող է երեխաների խոսել կյանքի այնպիսի հարցերի մասին, որոնք վաղ տարիքում չպետք է երեխաներն իմանան, դա նպաստում է երեխայի հուզական և սեռական կայացմանը, սակայն որոշ դեպքերում դա կարող է խանգարել: Ձուկ մայրիկը մշտապես փորձում է իրենից կախվածությայն մեջ պահել սեփական երեխաներին:

Աղբյուր

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ինչպիսին են մայրիկներն ըստ կենդանակերպի նշանների. Իմ դեպքում լիովին համընկավ
error: Content is protected !!