Ինչպիսի՞ խոհարարներ են կենդանակերպի տարբեր նշանի ներկայացուցիչները

Խոհարարությունը ամենահեշտ գործերից չէ: Շատերը հաճույքով են պատրաստում, իսկ ոմանք տանել չեն կարողանում խոհանոցում լինել:

 

Պարզվում է, որ աստղերը ի սկզբանե որոշել են, թե որ նշանի ներկայացուցիչներն են խոհարարական տաղանդով աչքի ընկնելու, իսկ ովքեր` ոչ:

Այսօր կպատմենք այն մասին, թե ինչպես են պատրաստում տարբեր նշանի ներկայացուցիչները:

Խոյ

Խոյերը չեն սիրում պատրաստել, սակայն ունեն մեծ պոտենցիալ: Նրանք հաճախ նախապատվությունը տալիս են կիսաֆաբրիկատներին:

Ցուլ

Դուք լավ խոհարար եք, բայց չեք սիրում պատրաստել: Տրամադրող նախադրյալներ են պետք, որպեսզի որևէ բան պատրաստեք խոհանոցում: Արդարության համար պետք է նշենք, որ համեղ եք պատրաստում:

Երկվորյակներ

Ձեզ դուր է գալիս սովորական ուտեստներ պատրաստելը: Համացանցում մշտապես նոր և հետաքրքիր բաղադրատոմսեր եք փնտրում:

Խեցգետին

Դուք մշտապես խոհանոցում եք: Սիրում եք ժամանակի մեծ մասը անցկացնել խոհանոցում և պատրաստում են այնքան, որ բավականացնի բոլորին:

Առյուծ

Քանի դեռ կա մեկը, որը պատրաստում է ձեր փոխարեն, ձեզ խոհանոցում տեսնել դժվար թե հաջողվի: Եթե միայնակ եք ապրում, սիրում եք համեղ ուտեստներ պատվիրել, իսկ ինքներդ պատրաստում եք, երբ ունեք համապատասխան տրամադրություն և ցանկություն:

Կույս

Դուք սիրում եք և կարողանում եք համեղ պատրաստել: Սիրում եք կատարելության հասցնել պատրաստման գործընթացը և սիրով բաղադրատոմսով կիսվում եք ուրիշների հետ:

Կշեռք

Դուք մշտապես մտածում եք, թե ինչ կարելի է ուտել… Կարողանում եք լավ պատրաստել, սակայն երկար ժամանակ եք վատնում մինչև կողմնորոշվում եք, թե ինչ պետք է պատրաստեք:

Կարիճ

Դուք հիանալի խոհարար եք, սակայն քննադատություն չեք սիրում:

Աղեղնավոր

Խոհանոցը ձեր հետաքրքրությունների առաջին տեղում չէ, սակայն կարողանում եք խոհանոցում էքսպերիմենտներ անել:

Այծեղջյուր

Դուք հաճույքով և հիանալի եք պատրաստում: Դուք խոհանոցում հաճախ եք սիրում լինել:

Ջրհոս

Դուք խոհանոցում նման եք հանճարի: Կարողանում եք համեղ խմորեղեններ, տաք ուտեստներ ու աղցաններ պատրաստել:

Ձկներ

Դուք սիրում եք ուտեստների մեջ ավելացնել այնպիսի բաղադրամասեր, որոնք անհամատեղել են: Հաճախ եք պատրաստում, սակայն միշտ չէ, որ ամեն բան ստացվում է այնպես, ինչպես ցանկանում էիք:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ինչպիսի՞ խոհարարներ են կենդանակերպի տարբեր նշանի ներկայացուցիչները
error: Content is protected !!