Ինչպիսի՞ն է Գիքորի դերասանը հիմա, ինչո՞վ է զբաղվում և ի՞նչ է նա հիշում նկարահանումներից

Հայտնի ֆիլմի փոքրիկ դերակատար Ալբերտը ևս լոռեցի է՝ Թումանյանի համագյուղացի: Նա տասնմեկ տարեկան էր, երբ գյուղ են գալիս մարդիկ, ովքեր դերասան էին փնտրում փոքրիկ Գիքորի դերը կերպավորելու համար: Մի քանի երեխայի են ընտրում, որոնց միջից էլ առանձնացնում են Ալբերտ Ղուլինյանին:

Նա տեղափոխվում է քաղաք մի որոշ ժամանակով, չնայած տատն ու պապը հայտնի ֆիլմի սցենարի նման դեմ էին նրա քաղաք տեղափոխվելուն:

Ալբերտը հիշում է, որ ֆիլմի նկարահանումները բավականին հեշտ էին ընթանում, իր դերասանական վարպետությամբ նա զարմացնում էր ֆիլմի ստեղծագործական անձնակազմին:

Ալբերտը հիշում է, որ բավականին դժվարությամբ է ստացվել միայն ապտակի տեսարանը: Օրեր շարունակ Արմեն Ջիգարխանյանը չի կարողացել ապտակել տղային և միայն անձամբ Ալբերտի ասելուց հետո է ապտակել նրան: Հետո համեղ բաներ ու սպորտային հագուստ է գնել Ալբերտին:

Հիմա Ալբերտը ապրում է հայրենի գյուղում, ունի երեք զավակ, ափսոսում է միայն, որ չի կարողացել շարունակել դերասանական կարիերան:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ինչպիսի՞ն է Գիքորի դերասանը հիմա, ինչո՞վ է զբաղվում և ի՞նչ է նա հիշում նկարահանումներից
error: Content is protected !!