Ինչպես հայուհին «նվաճեց» Անտարկտիդան ու իր անունով լիճ ունեցավ

Ազգությամբ հայ Դենեբ Կարենցը ծնվել, մեծացել ու կրթություն է ստացել ամերիկյան միջավայրում: Կարենց ընտանիքը Մասաչուսեթսի նահանգում էր ապրում: Դենեբը նախնական կրթությունը ստանում է Ռոդ Այլենդի համալսարանում, ապա տեղափոխվում Օրեգոնի պետական համալսարան՝ ստանալով մագիստրոսի որակավորում:

Ի վերջո 1985 թվականին Դենեբը հայտնվում է Սան Ֆրանցիսկոյում, որտեղ էլ գործող բժշկական կենտրոնում աշխատանքի է անցնում քաղցկեղի ուսումնասիրությամբ զբաղվող լաբորատորիայում՝ ուսումնասիրելով մոլեկուլյար կենսաբանություն:

Ուսումնասիրությունները մեկ տարի անց Դենեբին տանում են Անտարկտիդա. նպատակը օզոնային շերտը բարակելու  էկոլոգիական հետևանքների հետազոտությունն էր:

Հետազոտական ուսումնասիրությունները Դենեբին Անտարկտիդա սկսում են ավելի հաճախակի բերել: Նա մոտ երեսուն տարի հետևողականորեն զբաղվում է Անտարկտիդայի կլիմայական, կենդանական աշխարհի ուսումնասիրություններով:

Ամերիկյան խորհուրդը, նկատի ունենալով բարեխիղճ գիտնականի կարևոր ուսումնասիրությունները, որոշում է Անտարկտիդայի լճերից մեկը անվանել Դենեբ Կարենց: Լիճը գտնվում է սառած վիճակում: Դենեբ Կարենցի համար տվյալ որոշումը անսպասելի, բայց հաճելի անակնկալ էր:

Оцените статью
Ինչպես հայուհին «նվաճեց» Անտարկտիդան ու իր անունով լիճ ունեցավ
Անհրաժե՞շտ է պահել երեխաների քառասունքը. այս ամենի մասին պետք է յուրաքանչյուր մայրիկ իմանա
error: Content is protected !!