Ն. Փաշինյանը հայտնի է իր անմիջական ու անկաշկանդ բնավորության դրսևորումներով: Հաճահադեպ են նրա յուրահատուկ ու յուրօրինակ դրսևորումները, որոնք խոսելու և քննարկելու թեմաներ տալիս թե՛ լրատվական, թե՛ հասարակական շերտերին:
Նա չի խուսափում ղեկավարի համար անսովոր վարք դրսևորել: Ի պատասխան նամատիպ դրսևորումների՝ հնչում են բազմաթիվ քննադատություններ, սակայն դրանք չեն կաշկանդում նրան:
Այսօր լրագրողներին հայտնի էր, որ Ն. Փաշինյանը հանդիպում պիտի ունենար «Իմ քայլը» դաշինքի անդամների հետ: Լրագրողները հանդիպման վայր էին եկել նախօրոք:
Մեքենայից իջնելուց հետո նա նախ բարևում է իրեն սպասող իմքայլական Լիլիթ Մակունցին, ապա մոտենում է, մոտակա ծառի թփից վերցնում է ձյուն, ձնագունդ պատրաստում ու հարվածում լրագրողների կողմ:
Այս անսովոր ու զվարճալի կատակը նա արեց որպես բարևի յուրօրինակ դրսևորում: Հընթացս լրագրողը հարցնում է, թե ի՞նչ հարցեր են անխատեսվում քննարկել: Փաշինյանը պատասխանում է՝ սովորական: