Ինչպես ամրացնել և արագ երկարացնել փխրուն եղունգները. Արդյունավետ միջոց

Ցանկանում եք ունենալ երկար եղունգներ, սակայն դրանք չափազանց փխրո՞ւն են: Առաջարկում ենք ձեզ մի միջոց, որի շնորհիվ ձեր եղունգները անճանաչելիորեն կերկարեն ու կամրանան: Նշենք, որ բոլոր բաղադրիչները վաճառվում են դեղատներում:

Բաղադրությունը

  • 1 ճ/գ կռատուկի արմատ
  • 1ճ/գ  չոր երիցուկի ծաղիկներ
  • 1ճ/գ չոր արևքուրիկ
  • 1 ճ/գ եզան լեզու
  • 1լիտր եռման ջուր

Պատրաստման եղանակը

Ամբողջը լցնել եռման ջրի մեջ, թողնել թրմվի մոտ մեկ ժամ:

Քամել, կարող եք ավելացնել եթերային յուղ:

Լցնել ամբողջը խորը ամանի մեջ:

Ձեռքերը դնել լուծույթի մեջ մոտ կես ժամ:

Այնուհետև առանց ձեռքերը ցայելու խոնավացնող կրեմ քսեք:

Այսպիսի պրոցեդուրաները խորհուրդ է տրվում կատարել շաբաթական 4 անգամ:  Կարելի է նաև ամեն օր:  Արդեն մեկ շաբաթից կզգաք դրական արդյունքը:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ինչպես ամրացնել և արագ երկարացնել փխրուն եղունգները. Արդյունավետ միջոց
error: Content is protected !!