Ինչպե՞ս է փոխվում մայրական կաթի գույնը, երբ երեխան հիվանդանում է. Մի՞թե սա հրաշք չէ

Վերջերս  Էշլի Չեյզը Փենսիլվանիա նահանգից լուսանկարեց երկու տուփ կրծքի կաթ և տեղադրեց Ֆեյսբուքի իր էջում:

Երիտասարդ մայրիկը որոշեց ցույց տալ բոլորին մի զարմանահրաշ բան. Ինչպես է փոխվում կաթի գույնը, երբ երեխան հիվանդանում է:

Մայրիկները գիտեն, որ մայրական կաթը կարող է փոխել գույնը: Օրինակ, առաջին կաթը լինում է նարնջագույն կամ դեղին՝ պայմանավորված բարձր սննդարար տարրերի պարունակությամբ:

Երբեմն կաթը երանգավորվում է այն մթերքի գույնից, որը կերել է կինը:

Արդյունքում այն կարող է ստանալ կապույտ, բաց կանաչ, կարմիր կամ վարդագույն երանգ:

Սակայն սա բոլորին հայտնի է: Էշլին այլ բանի մասին է պատմել: Պարզվում է՝ կաթնագեղձերի ռեցեպտորները արձագանքում են երեխայի թքի փոփոխությանը:

Բացահայտման արդյունքում պարզվել է, որ կաթի բաղադրությունը սկսում է փոխվել. այն բառացիորեն վերածվում է պատվաստանյութի:

Էշլիին հաճախ էին հարցնում, թե ինչու է նա կրծքով կերակրում 7-ամսյա երեխային: Նրան մեղադրում էին, ասելով, որ երեխան արդեն մեծ է և կուրծքը նրա համար միայն ծծակի դեր է խաղում:

Ահա նրա պատասխանը

«Եվ իրոք ինչո՞ւ: Վերևի տուփով կաթը ես կթել էի  3 օր առաջ, որն ուտում էր Էլիոթը, երբ առողջ էր:Իսկ ներքևի տուփով կաթը կթել եմ այսօր, երբ գիշերը ուտում էր արդեն հիվանդ Էլիոթը: Այս ամենը ավելի ուշ Չեյզը պատմեց մանկաբույժին, որին այցի էին գնացել»:

Նա բացատրեց, որ կնոջ օրգանիզմը արտադրել է հակամարմիններ և հավելյալ ճարպեր, որպեսզի օգնի երեխային խուսափել ինֆեկցիաներից:

Այս լուսանկարը համացանցում հազարավոր հավանումների է արժանացել: Բոլորը ապշած են: Մեկնաբանություններում օգտատերերը զարմանքով նշում են, թե որքան իմաստուն է  կնոջ մարմինը: Այո, շատերս չենք էլ երևակայում, թե որքան կատարյալ ու բարդ է կառուցված կնոջ օրգանիզմը:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Հայ Ինֆո

Оцените статью
Ինչպե՞ս է փոխվում մայրական կաթի գույնը, երբ երեխան հիվանդանում է. Մի՞թե սա հրաշք չէ
Ահա թե ինչու են ճապոնացի երեխաները լսող և ոչ նյարդային
error: Content is protected !!