Ինչպե՞ս են մարդկանց չիպավորում կորոնավիրուսի ժամանակ. Մեկնաբանում է մասնագետը

Այթի ոլորտի ամենից հեղինակավոր մասնագետներից մեկը՝ Սամվել Մարտիրոսյանն, անդրադարձել է քննարկման թեժ թեմա դարձած մարդկանց չիպավորելու հարցին: Նա թվարկում է, թե մինչ այս սոցցանցերում մարդկանց չիպավորելու ինչ տարբերակներ են պտտվում, որոնք ունեն ֆանտաստիկ երևակայական լուծումներ:

Ս. Մարտիրոսյանը նշում է, որ այդ գաղափարն անհեթեթ է, քանզի մարդիկ արդեն իսկ գտնվում են հսկողության տակ իրենց թանկարժեք հեռախոսների միջոցով, որոնց համար հենց իրենք են վճարում, ընդ որում բավականին կլորիկ գումար:

Այդ հեռախոսների միջոցով կարելի է հստակորեն արձանագրել, թե անձը որտեղ է գտնվում կամ ում հետ ինչքան է խոսում: Ուստի չիպավորելու կարիք առանձնապես չկա: Մարդկանց տեղորոշման և կենսակերպի մասին անհրաժեշտության դեպքում կարելի է նաև հսկայական բազա ստանալ սոցիալական ցանցերի, մասնավորապես ֆեյսբուքի միջոցով:

Մասնագետը նշում է, որ մեր երկրում հնարավորինս փորձ է արվում ամեն դեպքում անխոցելի պահել և պաշտպանել մարդկանց անձնական տվյալները՝ ի տարբերություն շատ այլ երկրների:

Оцените статью
Ինչպե՞ս են մարդկանց չիպավորում կորոնավիրուսի ժամանակ. Մեկնաբանում է մասնագետը
Տղամարդը փրկեց փոքրիկ ութոտնուկի կյանքը և որպես պատասխան ստացավ շնորհակալության զարմանալի դրսևորում․ Սա տեսնել է պետք
error: Content is protected !!