Ինչպե՞ս առանց մեծ ջանքեր գործադրելու ազատվել ջեռոցի մրուրից

Ցանկացած տնային տնտեսուհի ծանոթ է այս խնդրի հետ։ Եթե դուք հաճախ եք ինչ-որ բան թխում ջեռոցում, ապա կիմանաք, որ այն պատվում է տաքանալու պատճառով առաջացած մրուրով, որը այդքան էլ հեշտ չէ մաքրել։ Սակայն կա մի հեշտ միջոց, այն վերացնելու համար։

Մեզ անհրաժեշտ է՝ ¼  բաժակ ամանները լվանալու հեղուկ, ¼ բաժակ սննդի սոդա և ¼  բաժակ ջրածնի պերօքսիդ, 1 ճաշի գդալ քացախ, 1 կիտրոնի կեղև, ամանները լվանալու սպունգ և անձեռոցիկ։

Առաջին հերթին վերացնում ենք բոլոր տապակաները և ցանցերը և լվում ենք հեշտ վերացող կեղտերը սպունգի օգնությամբ, խոնավացրաց օճառի ջրով։ Այնուհետև խառնում ենք մաքրող մածուկին նշված բաղադրիչները։ Քսում ենք այն ջեռոցի ներքին մակերեսին։ Որպեսզի միջոցը ինչպես հարկն է գործի, թողնում ենք այնտեղ նվազագույնը 4 ժամ դուռը փակ վիճակում։

Այս գործողության ավարտին մենք նորից սպունգով և լվանալու համար հեղուկով փափկացնում ենք կեղտը։ Եթե ձեր ջեռոցը ունի ինքամաքրման ֆունկցիա՝ միացնում ենք այն։ Եթե չունի այդ ֆունկցիան, ապա ինքուրույն մաքրում ենք ջեռոցի ներսը, իսկ հետո մաքրում ենք այդ ամենը անձեռոցիկով։

Оцените статью
Ինչպե՞ս առանց մեծ ջանքեր գործադրելու ազատվել ջեռոցի մրուրից
Եթե դուք կոտրել եք ինչ-որ իր խանութում, ապա մի շտապեք դրա համար վճարել․ ահա թե ինչու
error: Content is protected !!