Ինչո՞ւ չի կարելի երեխաներին մինչ 12 տարեկանը հեռախոս տալ. հարկ է, որ կարդան բոլոր ծնողները

Արդի տեխնոլոգիական զարգացման համատեքստում ծնողների գործը երեխաների դաստիարակման հարցում երկակի բնույթ է ստացել: Ծնողների մի մասը երեխաներին հանգստացնելու և նրանցից, այսպես ասած, գլուխներն ազատելու համար նրանց առաջարկում են իրենց հեռախոսներն ու սմարթֆոնները, որպեսզի նրանք դրանցով մուլտեր դիտեն և իրենց չխանգարեն:

Վտանգավոր է, երբ այդ միտումը ավելի հաճախակի բնույթ է կրում, դառնում է սովորական թե՛ ծնողի, թե՛ երեխայի համար: Այդպիսով՝ երեխաներն իրենց ընդհանուր զարգացման ամենից էֆեկտիվ ու ընկալունակ ժամանակաշրջանը մարդկային շփումների մեջ անցկացնելու փոխարեն, իրենց ժամանակը տրամադրում են հեռախոսային ծրագրերին, մուլտֆիլմներին, էլեկտրոնային խաղերին:

Հմտություններ զարգացնող իրական խաղերը փոխարինվում են վիրտուալ խաղերով, ինչը նյարդային լարվածությունից բացի ոչինչ չի տալիս երեխային:

Ստացվում է, որ երեխայի հիմնական ինֆորմացիայի աղբյուրը գունավոր էկրանն է դառնում, իսկ ծնողների հետ հուզազգացական փոխկապակցվածությունը նվազում է, որի առիթ է դառնում երեխա-ծնող անհամաձայնության խորացմանը: Արդյունքում երկկողմանի օտարության զգացողություն է առաջանում, իսկ սմարթ տեխնիկային առավելություն տալը բերում է տեխնիկական կախվածության:

Оцените статью
Ինչո՞ւ չի կարելի երեխաներին մինչ 12 տարեկանը հեռախոս տալ. հարկ է, որ կարդան բոլոր ծնողները
Բացահայտեք՝ որքանով եք Դուք բացառիկ
error: Content is protected !!