Ինչո՞ւ է մարդը խռմփացնում, ո՞ր դեպքում է այն վտանգավոր համարվում և ինչպե՞ս ազատվել դրանից

Խռմփոցը կտրուկ ձայն է, որը ծագում է քնած ժամանակ փափուկ քիմքի տատանումներից: Սա բավականին տարածված խնդիր է հատկապես տղամարդկանց շրջանում: Հաճախ մարդիկ խռմփացնում են, եթե նրանց շնչառական ուղիները խցանված են հարբուխից, ալերգիկ քթահոսությունից, նշագեղձերի մեծացումից:

Խռմփոցը սովորաբար անվտտանգ է, չնայած որոշ դեպքերում կարող է լինել ապնոեի նշան(քնած ժամանակ շնչառության ժամանակավոր դադարում):

Որո՞նք են խռմփոցի պատճառները՝

  • շնչառական ուղիների խցանումը կարող է լինել,
  • վարակներից(հարբուխ, ալերգիկ քթահոսություն, նշագեղձերի մեծացում),
  • բնածին արատներից. օրինակ՝ լեզվի մեծ չափը,
  • մկանների տոնուսի անկումից, որի պատճառով շնչառական ուղիները լայն բացված չեն,
  • ավելորդ քաշից,
  • ալկոհոլից, ծխելուց, թմրամիջոցների որոշ տեսակներից,
  • ուռուցքներից (քթի պոլիպ, լեզվի ուռուցք):

Որո՞նք են ապնոեի ախտանշնները՝

Կտրուկ բարձ րձայն քնած ժամանակ

Ի՞նչ անել խռմփոցի դեպքում՝

  •  Աշխատեք մեջքի վրա չքնել. հաճախ խռմփոցը դադարում է, երբմարդը շրջվում է կողքի կամ պառկում է փորի վրա
  • Եթե ավելորդ քաշ ունեք, անհապաղ նիհարելու միջոցներ կիրառեք: Զբաղվեք սպորտով: Քնելուց առաջ երբեք մի կերեք
  • Մի չարաշահեք ալկոհոլը՝ հատկապես քնելուց առաջ
  •  Եթե ծխում եք, աշխատեք թողնել
  • Մի՛ ընդունեք քնաբեր հաբեր

Դիմեք բժշկի, եթե քնած ժամանակ շնչառության դադար եք կասկածում:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ինչո՞ւ է մարդը խռմփացնում, ո՞ր դեպքում է այն վտանգավոր համարվում և ինչպե՞ս ազատվել դրանից
error: Content is protected !!