Իմ աչքի առաջ ազդեցիկ և հիասքանչ ամուրին վերածվեց հոգատար, սիրող հոր իմ դստեր համար

Երբ 29-ամյա Գրանտ Տրիբետը սկսեց հանդիպել Կասանդրա Ռեշարի հետ, գիտեր, որ սիրահարվել էր կնոջ, ով արդեն երեխա ուներ: Որոշ տղամարդկանց դա կարող է կանգնեցնել: Բայց ոչ նրան: Անակնկալի մասին, որը Գրանտը պատրաստել էր սիրելիի համար, Կասանդրան գրեց սոցցանցի իր էջում.

«Մենք նախաճաշեցինք, հետո գնացինք այգի զբոսնելու: Ես զգում էի, որ ինչ-որ շատ կարևոր բան է տեղի ունենալու: Մենք ոտքով երևի մեկ մղոն անցանք: Այնտեղ՝ փայտե կամրջի կենտրոնում, Գրանտը հանկարծ ծնկի եկավ և… ինձ առաջարկություն արեց: Բայց դրանով անակնկալները չվերջացան: Հետո նա առաջարկություն արեց դստերս…»:

 

Նա նայեց նրան և հարցրեց. «Ադրիանա, կլինե՞ս իմ աղջիկը: Ես խոստանում եմ սիրել քեզ և քո մասին հոգ տանել մինչև կյանքիս վերջը»: Կասանդրան լաց եղավ երջանկությունից, նա պարզապես չէր կարող չհուզվել այդպիսի հսկայական սիրուց… Իսկ աղջիկը բացականչեց.

«Այո: Ուռա: Մայրի՛կ, վերջապես ես հայրիկ կունենամ: Մենք հայրիկ ունենք»:

Ի նշան այդ երջանիկ միության՝ Գրանտը փոքրիկին սրտաձև վզնոց նվիրեց: Հուզիչ պահը լուսանկարեց ընտանիքի ընկերուհին՝ լուսանկարիչ Մենդի Ջիլիլենդը:

Կասանդրան նշում է, որ լիարժեք ժամադրությունների ժամանակ չուներ, քանի որ պետք է հոգ տաներ դստեր մասին:

Բայց եռյակը հաղթահարեց դժվարությունները, որոնք նրանց ավելի մտերմացրին:

«Իմ աչքի առաջ ազդեցիկ և հիասքանչ ամուրին վերածվեց հոգատար, սիրող հոր իմ դստեր համար»:

Աղբյուր

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Իմ աչքի առաջ ազդեցիկ և հիասքանչ ամուրին վերածվեց հոգատար, սիրող հոր իմ դստեր համար
error: Content is protected !!