Ի՞նչ կյանքով է ապրում Դոն Պիպոն Մանվել Գրիգորյանի «գահընկեց» լինելուց հետո

Արթուր Ասատրյանը, որին հասարակության լայն զանգվածները ճանաչում են Դոն Պիպո անվամբ, ապրում է Էջմիածնում:

Նա մի որոշակի ժամանակահատված ապրել է Իտալիայում, իսկ վերջերս վերադարձել է Հայաստան ու վերջին երկու տարում արդեն ապրում է Էջմիածնում:

Նրա կենսակերպի ու տան կահավորանքի մասին Էջմիածնում և Էջմիածնից դուրս լեգենդներ են պտտվում: Լրագրողական տեսանյութում անձամբ Դոն Պիպոն պատմում է իր մասին, իր առօրյայի, սովորույթների և իր շուրջ պտտվող լեգենդների մասին:

Դոն Պիպոն պատմում է, որ իր ամեն օրը սկսվում է աղոթքով, խնկավառությամբ: Դա արդեն ընտանեկան սովորույթ է: Նա կարևորում է մարդու բանականության, գաղափարական հստակեցումը:

Դոն Պիպոն խոսել է Մոսկվայում ապրող զավակների, թոռների մասին: Նրանք Մոսկվայում բիզնեսներ ունի, որոնց հետևում է որդին:

Էջմիածնի տան կառուցումը նա սկսել է 22 տարեկան հասակում՝ 1991-92 թթ., որից հետո գնում է Մոսկվա, որից հետո սկսել է բարեգործական աջակցություն ցույց տալ հայաստանյան մանկապարտեզներին, դպրոցներին:

Ամենօրյա սննդակարգի, առօրյա այլ սովորույթների և մի շարք հետաքրքիր իրողությունների մասին Դոն Պիպոն պատմում է ստորև կցված տեսանյութում:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ի՞նչ կյանքով է ապրում Դոն Պիպոն Մանվել Գրիգորյանի «գահընկեց» լինելուց հետո
error: Content is protected !!