Ծաղկաձորյան տուրիստական իրավիճակի մասին տարատեսակ մեկնաբանություններ եղան օրերս: Մասնավորապես Գ. Ծառուկյանի ու իր թիմակիցների կողմից առաջ քաշվեց լուրջ անհանգստություն այն մասին, որ բոլոր զբոսաշրջիկները հեռացել են այնտեղից, իսկ նախապես տեղեր պատվիրածները պարզապես չեղարկել են պատվերները:
Քաղաքացիներից մեկը փորձել է անձամբ ստուգել իրականությունը: Որպեսզի կասկած չառաջանա, քաղաքացին իսկությունը ներկայացրել է ուղիղ եթերի միջոցով:
Նա Ծաղկաձորում շրջել է տարբեր փողոցներում, եղել է խանութներում, սրճարաններում և հանգստի այլ վայրերում: Նա խոսել է անծանոթ մարդկանց հետ, խանութների աշխատակիցների հետ, ովքեր հավաստել են, որ զբոսաշրջային քաղաքն ապրում է իր բնականոն առօրյայով:
Խանութի աշխատակցուհին ասում է, որ իրենց մոտ հաճախորդների այցելությունները բնականոն հունով է ընթանում, այնպես, ինչպես եղել է նախկինում: Նա վստահաբար նշում է, որ առհասարակ խուճապային իրավիճակների կամ բիզնեսի տուժելու փաստերի դեռևս չի հանդիպել: Այդ մասին են վկայում նաև հաճախադեպ հանդիպող մեքենաները փողոցներում:
https://www.facebook.com/SLIM.amARMENIA/videos/2816355411791251/?t=334