Ի՞նչ անսովոր խանգարման հետևանք է կորյակները սեղմելու հակումը…

Կորյակներ սեղմելու հակումը կարող է նյարդային խանգարման հետևանք լինել, որը հայտնի է Էքսկորիացիա անվանումով:

Կորյակները անխոռոչ մաշկային հանգույցներ են, որոնք առաջանում են ծակոտիների խցանման հետևանքով` դեմքի կամ մարմնի վրա:

Մաշկը ուշադիր զննելու դեպքում կտեսնեք աննշան անցքեր, որոնք մաշկի ծակոտիներն են: Ծակոտիներում են գտնվում մազապարկերը և ճարպագեղձերը: Վերջինս մաշկը սնելու գործառույթ է իրականացնում:

Մաշկի մեռած բջիջների և միկրոբների փոխներգործման հետևանքով խցանվում են ծակոտիները, ինչ էլ կորյակների առաջացման պատճառ է դառնում:

Հետազոտությունները ցույց են տվել, որ կանայք ավելի շատ են սեղմում կորյակները և հաճույք ստանում այդ գործընթացից, քան տղամարդիկ: Այլ կերպ ասած կանայք ավելի մեծ հակում ունեն Էքսկորիացիայով տառապելու:

Նման գործընթացից հաճույք ստանալը պայմանավորված է նյարդային համակարգի կողմից արտադրվող դոպամինով և նեյրոմեդիատորով, որոնք հաճույքի զգացողության ազդակներն են և կախվածություն են առաջացնում:

Եթե կորյակների սեղմումը ձեզ հաճույք է պատճառում, ապա հավանական է, որ դուք Էքսկորիացիա կոչվող նյարդային խանգարում ունեք:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Հայ Ինֆո

Оцените статью
Ի՞նչ անսովոր խանգարման հետևանք է կորյակները սեղմելու հակումը…
Հայաստանում ո՞ր հոգեկան խանգարումն է առավել հաճախ հանդիպում
error: Content is protected !!