Թուրքիայի տուրիզմի նախարարի կինը՝ Փերվին Էրսոյը, իրեն տգեղ է պահել Անիի Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցու (Մայր տաճար) խորանում

Գաղտնիք չէ, որ թուրքական տարածաշրջանի մի շարք կառույցներ պատմական մեծագույն արժեք ունեն մասնավորապես հայերի համար: Դրանք պատմական կոթողներ են, որոնք ունեն կարևոր ազգային նշանակություն: Հայտնի է նաև, թե դրանց ինչպիսի վերաբերմունք ունեն թուրքերը: Վերջերս նմանատիպ մի կարևոր կառույցի մոտ միջադեպք է եղել, որն առաջ է բերել հայկական կողմի բարկությունը:

Թուրքիայի տուրիզմի զարգացման նախարարի կինը վերջերս գտնվել է պատմական Հայաստանի հնագույն քաղաքներից մեկի՝ հրաշագեղ Անիի ավերակների մոտ: Այստեղ թուրք երգչուհիներից մեկը Մայր տաճարի գավթում երգել է թուրքական մի երգ, որին ի պատասխան ներկաները, այդ թվում՝ նախարարի տիկինը ոգևորված ծափահարել են:

Տեղի ունեցածը շատ վատ արձագանք է ստացել հայկական համայնքի, պատմաբանների և այլ մտահոգ անձանց կողմից: Եղել են անձիք, ովքեր դա վանդալիզմի դրսևորում են համարել՝ հաշվի առնելով տվյալ կառույցի ազգային դերն ու նշանակությունը:

Նախարարի տիկինը՝ Փերվին Էրսոյը, ոչ միայն որևիցե բացատրական կամ մեղայական խոսքով հանդես չի եկել, այլ տվել է շատ ցինիկ ու ծաղրական պատասխան՝ ասելով, որ իրենց տվյալ արարքի նպատակը սոսկ տարածքի ակուստիկայի ստուգումն է եղել:

Ստորև կցված է նկարահանումը:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Թուրքիայի տուրիզմի նախարարի կինը՝ Փերվին Էրսոյը, իրեն տգեղ է պահել Անիի Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցու (Մայր տաճար) խորանում
error: Content is protected !!