Թոռնիկը տատիկին 1000$ արժողությամբ պայուսակ նվիրեց. Միայն թե իմանաք` տատիկը ուր է գնում այդ պայուսակով

Մեզանից յուրաքանչյուրը ցանկանում է, որ իր հարազատներին լավագույնը նվիրի: Երբ կարողանում ենք հարազատներին հաճելի նվեր մատուցել, լցվում ենք հպարտության ու բավարարվածության զգացողությամբ:

Մի թայվանցի երիտասարդ որոշում է տատիկին անակնակալ մատուցել և ուղևորվում է Louis Vuitton խանութ, որպեսզի նրա համար հաճելի նվեր գնի: Տատիկը որոշում է նվերը յուրովի օգտագործել:

Երիտասարդը տատիկի հին պայուսակի նկարը հրապարակում է համացանցում ու գրում. «Այս պայուսակը տատիկիս հին պայուսակն է: Տատիկս այն շատ վաղուց է կրում: Այն արդեն մաշվել է ու կորցրել իր տեսքը: Ես որոշոցի տատիկիս համար հաճելի անակնկալ անել ու գնացի Louis Vuitton խանութ` նրա համար դասական ոճի պայուսակ գնելու համար: Ես ընտրեցի LV’s Neverfull GM շատ մոդայիկ պայուսակը, որը արժեր 1154$ : Իմ տատիկը արժանի էր, որպեսզի նման պայուսակ ունենար:

Նրան նվերս շատ դուր եկավ, նա հիացած էր: Որոշ ժամանակ անց գնացի նրան այցելության ու մեղմ ասած շոկ ապրեցի. նա պայուսակը օգտագործում էր գնումներ կատարելու համար, ավելին պայուսակը լի էր ձկներով:

Նա ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց նվերի համար ու նշեց, որ շատ լավն է ու անջրանցիկ:

Մի պահ ուզում էի տատիկիս ասել, որ այս պայուսակը թանկարժեք է և նախատեսված չէ ձկներ գնելու համար, սակայն լռեցի, երբ հասկացա, որ տատիկս շատ երջանիկ է: Ես որոշեցի չխաթարել նրա երջանկությունը: Նրան խնդերցի, որ հաջորդ անգամ ձուկ գնելուց առաջ ինձ տեղյակ պահի, քանի որ ես կկարողանայի աննկատ ձկները տոպրակի մեջ դնել»:

Այս պատմությունը մեծ արձագանք գտավ ու արագ տարածվեց:  Իրականում, երբ խոսքը նվեր տալուն է վերաբերում, ամենակարևորը այն է, որ նվերը երջանկացնի հասցեատիրոջը:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Հայ Ինֆո

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Թոռնիկը տատիկին 1000$ արժողությամբ պայուսակ նվիրեց. Միայն թե իմանաք` տատիկը ուր է գնում այդ պայուսակով
error: Content is protected !!