«Ընկերուհիս ինձ փրկեց». ինչպես է հայտնի հաղորդավարուհի Մերի Շահինյանը նշել դստեր 1-ամյակը

Սիրված հաղորդավարուհի Մերի Շահինյանը վերջերս նշել է դստեր մեկամյակը: Ինչպես հաղարդավարուհին է խոստովանում, ամեն ինչ շատ հետաքրքիր ու գեղեցիկ է անցել, իսկ նա և ամուսինն ամեն ինչ նախապես արել են, հոգացել են ամեն մի մանրուքի համար, որ ամենը լինի հարթ ու գեղեցիկ:

Ինքը՝ Մերին շատ բծախնդիր է ամեն մի դետալի, մանրուքի նկատմամբ: Դստեր՝ Լեայի, մեկամյակը լրացել է մարտի սկզբին՝ երկուսին:

Մերին խոստովանում է, որ երկար է մտածել դստեր տոնական զգեստի ընտրության հարցի շուրջ. ի վերջո նախապատվությունը տվել է դիզայներ ընկերուհու՝ Արփինե Կոտոշյանի առաջարկած զգեստին:

Միջոցառումն անցկացրել են հարմարավետ ժամանցի վայրում, որին մասնակցել են ընտանիքի մտերիմները, հարազատ-բարեկամները և ընկերները:

Մերին շատ հաճելի պահեր է հիշում ուրախ և հաճելի երեկոյից: Մեծ որդին՝ Միքայելը, քույրիկին ծաղկեփունջ է նվիրել, իսկ Լեան բոլորին ուրախացրել է իր բարձր տրամադրությամբ և գեղեցիկ պարով:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

«Ընկերուհիս ինձ փրկեց». ինչպես է հայտնի հաղորդավարուհի Մերի Շահինյանը նշել դստեր 1-ամյակը
error: Content is protected !!