Ընդամենը հինգ ժամվա ընթացքում՝ կառավարության ընդունած հակաճգնաժամային 8-րդ միջոցառման շրջանակներում 1 միլիարդ դրամ բաշխվեց 14 հազար 685 շահառուների միջեւ՝ թվային հարթակի միջոցով. Նիկոլ Փաշինյան

Հայտնի է, որ կառավարությունը սոցիալական ծրագրերի շարք է մշակել՝ հասարակական լայն շրջանակներին սոցիալական անհրաժեշտ օգնություն ցուցաբերերելու համար, որպեսզի վիրուսի պատճառով առաջացած դժվարությունները հնարավորինս առանց մեծ դժվարությունների հաղթահարվի:

Որոշ գործիչներ հայտարարում են, թե կառավորության ընտրած շրջանակը բավականին նեղ է և հաշված մարդկանց համար է նախատեսված, բայց կառավարության ներկայացուցիչները պնդում են հակառակը:

Ն. Փաշինյանը պարբերաբար հանդես է գալիս սոցցանցային հրապարակումներով, որտեղ փաստերով ներկայացնում է, թե ինչպիսի արդյունավետությամբ են գործում մշակված ծրագրերը, քանի շահառու է օգտվում դրանցից:

Հերթական հրապարակմամբ վարչապետը հանրայնացրել է մասնավորապես ութերորդ ծրագրի իրացման արդյունավետությունը. ծրագրից իրավասություն ունի օգտվելու շուրջ 95 հազար շահառու, ասել է թե՝ այդքան ընտանիք, իսկ ֆիզիկական անձանց թիվն, ըստ վարչապետի ներկայացրած տվյալների, կազմում է մոտ 124 հազար 402 մարդ:

Օրենք ընդունելուց ժամեր անց արդեն 14 հազար 685 հասցեատեր ստացել է իրեն հասանելիք գումարն էլեկտրոնային տարբերակով, որը կազմում է մոտ մեկ միլիարդ դրամ գումար:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ընդամենը հինգ ժամվա ընթացքում՝ կառավարության ընդունած հակաճգնաժամային 8-րդ միջոցառման շրջանակներում 1 միլիարդ դրամ բաշխվեց 14 հազար 685 շահառուների միջեւ՝ թվային հարթակի միջոցով. Նիկոլ Փաշինյան
error: Content is protected !!