Էրիկը խոսել է Լոս Անջելեսում իր տապալված համերգի մասին. ի՞նչ է տեղի ունեցել իրականում

Առավոտյան ֆեյսբուքյան օգտատեր ոմն Ռոբերտ Քուրքյանն իր էջում տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ ամերիկահայերն այսօր խափանել են Էրիկի Լոս Անջելեսում նախատեսված համերգը: Օգտատերը համերգի տապալման պատճառ է նշում Էրիկի քաղաքական կողմնորոշումը, որն անընդունելի է եղել ամերիկահայ համայնքի համար:

Էրիկի անունը ևս շրջանառվում էր վերջին շրջանում աղմուկ հանած արվեստագետների ցուցակում, ովքեր իբր թե ստորագրել էին Ռ. Քոչարյանի ազատության համար:

Լրատվամիջոցները կապ են հաստատել Էրիկի հետ, և պարզվել է, որ երգիչն անգամ տեղյակ էլ չի իր անվան շուրջ ընթացող այս թեժ քննարկումներից: Նա ժխտել է իր ամերիկյան համերգի փաստը՝ որպես ապացույց վկայակոչելով այն հանգամանքը, որ համերգ ծրագրված լինելու դեպքում տրամաբանորեն իր էջում մի որոշ ժամանակ կլիներ այդ մասին տեղեկատվություն, մինչդեռ չկա:

Բացի այս, Էրիկը ժխտել է նաև հայտնի հայտարարության տակ ստորագրելու հանգամանքը՝ նշելով, որ ամեն ինչ դուրս է եկել վերահսկողությունից:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Էրիկը խոսել է Լոս Անջելեսում իր տապալված համերգի մասին. ի՞նչ է տեղի ունեցել իրականում
error: Content is protected !!