Էնրիկե Իգլեսիասը հրապարակել է իրենց նորածին բալիկի լուսանկարները ծննդատնից անմիջապես ծնունդից հետո

Էնրիկե Իգլեսիաս և Աննա Կուռնիկովա զույգն ուներ երկու բալիկ, իսկ բոլորովին վերջերս նրանց ընտանիքը համալրվեց ևս մեկ անդամով: Իգլեսիասը հենց ծննդատնից լուսանկարներ է հրապարակել իրենց բալիկի հետ:

Լուսանկարներն արված են ծննդաբերությունից անմիջապես հետո: Դրանք բավականին հուզիչ են ու հետաքրքիր: Այստեղ նկատելի է նաև զույգի զույգի հուզական ապրումները զավակին դիմավորելիս:

Թեև Իգլեսիասը նոր է հրապարակում լուսանկարները, բայց նրա կատարած գրառումից երևում է, որ երեխան ծնվել է հենց տարեսկզբին՝ հունվարի մեկին:

Իգլեսիասը լուսանկարի տակ թողել է նաև հետևյալ մեկնաբանությունը՝ Իմ Արև: Իսկ երեխայի գլխին կապված ժապավենը հուշում է, որ բալիկը աղջնակ է:

Նշենք, որ նորածինը ընտանիքում երկրորդ աղջիկ զավակն է: Նախկին թենիսսիտուհին և հանրահայտ իսպանացի երգիչն այսպիսով ունեցան երկու դուստր, մի որդի:

Իգլեսիասը նախկինում ևս սոցցանցերում իր հետևորդների հետ կիսվել է իրենց փոքրիկ երեխաների նկարներով:

Զույգը երբեմն նկարների միջոցով պատմում են նաև իրենց առօրյայի մասին:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Էնրիկե Իգլեսիասը հրապարակել է իրենց նորածին բալիկի լուսանկարները ծննդատնից անմիջապես ծնունդից հետո
error: Content is protected !!