«Զվարթնոց» օդակայանի ավտոկայանատեղիում այսպիսի օգտագործած դիմակներ ու ձեռնոցներ են գցած

Հայտնի է՝ հակասական երևույթները քայլում են կողք-կողքի: Ներկայումս աշխարհով մեկ ախտահանող, մաքրող գործընթացներ են տեղի ունենում օրեցօր առավել մեծ ընդգրկումներ ստացող վարակը կանխելու նպատակով: Բայց այս ախտահանող գործընթացների կողքին կան նաև հակառակ երևույթները:

Համացանցում հայտնվել են լուսանկարներ «Զվարթնոց» օդակայանի ավտոկայանատեղիից: Լուսանկարում երևոււմ է, թե ինչպես են քաղաքացիները գետին նետել իրենց օգտագործած դիմակներն ու ձեռնոցները: Լուսանկարները հրապարակել է բժիշկ Ա. Ղարիբյանը՝ քաղաքացիներին հիշեցնելով, որ վարակը կարող է տարածվել նաև նման արարքների հետևանքով:

Նա հորդորել է քաղաքացիներին զգույշ և ուշադիր լինել, պահել անձնական հիգիենան, քանի որ վարակներն ու վիրուսները առաջանում են հենց հիգիենայի սիստեմատիկ խախտումների արդյունքում:

Նմանատիպ արաքը ամոթալի են որակել նաև բժշկի հրապարակման տակ մեկնաբանություններ թողած քաղաքացիները՝ իրենց վրդովմունքը հայտնելով նմանպրինակ արարքների նկատմամբ: Նրանք այն կարծիքն են հայտնել, որ ժողովուրդը համապատասխան սոցիալական գովազդների կարիք ունի, որպեսզի նրա մոտ աղբ թափելու որոշակի մշակույթ ձևավորվի:

Оцените статью
«Զվարթնոց» օդակայանի ավտոկայանատեղիում այսպիսի օգտագործած դիմակներ ու ձեռնոցներ են գցած
Ամուսնական զույգը որդեգրեց երեխայի և որոշեց ոչինչ չասել հարազատներին․ Վերջապես եկավ պահը, երբ տատիկը տեսավ իր թոռնիկին․ Նրա արձագանքը տեսնել է պետք
error: Content is protected !!