Երկրպագուները բացահայտել են, թե ով է Սևակ Ամրոյանի սիրելին

Այն, որ Սևակ Ամրոյանի սիրտն այլևս զբաղված է, հաստատ ու անժխտելի փաստ է, քանի որ երգիչն անձամբ է լուսանկար տեղադրել «Իմ սերը» մակագրությամբ:

Բայց քանի որ նկարում չի երևում Սևակի ընկերուհու ինքնությունը, երկրպագուներն ընկել են ինտրիիգային փնտրտուքների մեջ: Սևակ Ամրոյանի լռությունը առավել է սրել մարդկանց հետաքրքրությունը:

Համացանցում նյութեր են հայտնվում, որոնք տեղեկցանում էին, որ Սևակն ունի սիրելի, իսկ նյութերի մեջ տեղադրվում էին Սևակի նկարները «Ազգային երգիչ» նախագծի Անիի հետ իրենց ունեցած վերջին ելույթից արված, իսկ ընթերցողներն առանց հապաղելու նրանց շնորհավորական խոսքեր էին հղում՝ ասելով, որ համապատասխանում են իրար:

Սակայն Սևակի հետևորդները մեկ այլ բացահայտում են արել: Նրանք համարում են, որ Սևակի սիրելի բոլորիս հայտնի Սոնա Ռուբենյանն է: Այս ենթադրության պատճառները մի քանիսն են:

Ենթադրությունների համար նախ հիմք է հանդիսացել վերջին շրջանում Սոնայի ու Սևակի հաճապադեպ միասին հրապարակված նկարները, ծաղկաձորյան վալսը:

Մյուս ավելի կարևոր հանգամանքը Սոնայի կոշիկների և ձեռքերի խիստ նմանությունն է Սևակի հրապարակած անհայտ սիրելիի՝ նկարում տեսանելի կոշիկների ու ձեռքերի հետ:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Երկրպագուները բացահայտել են, թե ով է Սևակ Ամրոյանի սիրելին
error: Content is protected !!