Երիտասարդ միգրանտը պատերի վրայով ճկուն կերպով բարձրացել է շենքի 4-րդ հարկ և փրկել փոքրիկ երեխայի կյանքը․ Ֆրանսիայի նախագահը նրան խոստացել է քաղաքացիություն և հերոսի կոչում

Դեպք, որը ցնցել է ողջ Ֆրանսիան։ Երիտասարդ միգրանտը, ով չունի ոչ մի փաստաթուղթ և քաղաքացիություն, մարդկանց աչքի առաջ պատահական բռնկված հրդեհի ժամանակ առանց որևէ ապահովության համար նախատեսված պաշտպանիչների բարձրացել է կառույցի 4-րդ հարկ  և փրկել մի երեխայի կյանք, ով կախված էր մնացել պատշգամբից։ Դրանից հետո, այս պատմության հերոս Մամուդու Գասսամային շնորհավորել են բոլորը՝  և՛ լրագրողները, և՛ Փարիզի քաղաքապետը և անգամ նախագահ Մակրոնը։

Այս 22 տարեկան տղան Մամուդու Գասաման (Mamoudou Gassama) կես տարի առաջ ավելի լավ ապրելու համար եկել է Ֆրանսիա, առանց որևէ փաստաթղթի, փողերի և մասնագիտության։

Մամուդուն ֆիզիկապես լավ վիճակում է և ուզում է դառնալ փրկարար կամ հրշեջ։ Նա շատ խիզախ և խենթ է, քանի որ հետո ավելի ուշ հեռախոսով նկարահանած տեսանյութը դիտելուց հետո նա խոստովանել է, որ ռիսկը հսկայական մեծ էր։ Սակայն այդ պահին բացի երեխայի կյանքը փրկելուց նա ընդհանրապես ոչնչի մասին չի մտածել։

Երեխային հերոսաբար փրկելու տեսանյութը հավաքել է միլիոնավոր դիտումներ և հարյուր հազարավոր տարածումներ։

Ավելի ուշ հաշվարկներից պարզ է դարձել, որ Մամուդուից պահանջվել է ընդամենը 40 վայրկյան մինչև 4-րդ հարկ հասնելը։ Եվ դա անհավանական արդյունք է, քանի որ 4 տարեկան երեխան դժվար թե կարողանար ավելի երկար կախված մնալ։ Արդեն այդ օրը երեկոյան միգրանտին իր մոտ էր կանչել  Փարիզի քաղաքապետ՝ Անն Իդալգոն, հայտնելով իր շնորհակալությունը։

Երեկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն վերադառնալով Սանկտ-Պետերբուրգից, հրավիրել էր տղային առանձին խոսելու, որտեղ նա խոստացել է, որ իր հերոսական քայլի համար տղան կխրախուսվի մոտակա օրերին քաղաքացիություն ստանալով։ Բացի այդ նա նաև ստանալու է աշխատանք Փարիզի հրշեջ ծառայությունում և ազգային հերոսի կոչում։

Հերոս դարձած տղայի տեսանյութը կարող եք դիտել ստորև։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ԻՆՖՈ ՀԱՅ

Оцените статью
Երիտասարդ միգրանտը պատերի վրայով ճկուն կերպով բարձրացել է շենքի 4-րդ հարկ և փրկել փոքրիկ երեխայի կյանքը․ Ֆրանսիայի նախագահը նրան խոստացել է քաղաքացիություն և հերոսի կոչում
Մահացել է Ռուսաստանի երբեմնի ամենահարուստ մարդկանցից մեկը, ով կյանքի վերջին տարիները անց է կացրել Ստեփանավանի Ագարակ գյուցում՝ հաշմանդամի սայլակի վրա
error: Content is protected !!