Երեկ ես բանկոմատում թողած գումար գտա․ Երբեք չէի սպասում, որ բանկի աշխատողները կանեն դա գումարի տիրոջ համար

Երեկ ես բանկոմատից գումար էի ուզում հանել, երբ նկատեցի որ ինչ-որ մեկը մոռացել է վերցնել իր գումարը և այն մնացել է բանկոմատի մեջ։ Գումարը կազմում էր 500 դոլար և ես վերցրեցի այդ գումարը։

Գնացի բանկ և պատմեցի, թե ինչ է կատարվել և տվեցի գումարը աշխատակցուհուն, սակայն նա չվերցրեց այն, այլ դրա փոխարեն զանգեց մենեջերին։ Այնտեղից ստացան պատասխան, որ նրանք նույնպես չգիտեն, թե ինչպես վարվեն գումարի հետ։ Ես առաջարկեցի նրանց անվտանգության տեսախցիկով տեսնել, թե ով է վերջին անգամ մինչև իմ մոտենալը գումար հանել։ Նրանք վերցրեցին իմ անձնական տվյալները և հեռախոսահամարը։

Այսօր ես զանգ ստացա բանկից և ինձ ասացին, որ նրանք գտել են գումարի տիրոջը և ես կապ հաստատեցի նրա հետ։ Նրա անունը Էդիտա էր և նա 92 տարեկան էր։ Նա հանել էր գումարը որպեսզի մուծեր տան վարձը։ Նրա տան վարձը կազմում է 480$ և նա ուզում էր ինձ տալ մնացած 20$-ը՝ որպես փոխհատուցում։ Սակայն դա այն ամբողջ գումարն էր, որ նրան մնալու էր ամբողջ ամսվա համար։ Ես հրաժարվեցի վերցնել այն և մաղթեցի կնոջը լավ օր։

Դրանից հետո, երբ ես անջատեցի հեռախոսը մտածեցի, թե ինչպես այդ տարեց կինը պետք է ապրի ողջ ամիսը 20$-ով։ Զանգեցի բանկ և խնդրեցի նրանց, որ իմ հաշվից 200$ փոխանցեն այդ տարեց կնոջ հաշվին։ Աշխատակցուհին, որին ես գումարը գտնելուց անմիջապես հետո բանկում տվել էի գումարը, իմանալով թե ինչ եմ ես անում, հայտնեց, որ նա նույնպես պատրաստ է 100$ փոխանցել այդ կնոջ հաշվին և դրանից հետո բանկի մենեջերը զանգեց ինձ և ասաց, որ պատմել է իմ քայլի մասին բոլոր աշխատողներին և նրանք փոխանցել են կնոջ հաշվին ևս 300$։ Չգիտեմ, թե ինչպես է արձագանքել Էդիտան այս ամենի մասին իմանալուց, բայց դա ընդհանրապես կարևոր չէ։ Կարևորն այն է, որ ես հիմա համոզված եմ, որ նա կկարողանա հանգիստ հոգալ իր այս ամսվա ծախսերը։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ԻՆՖՈ ՀԱՅ

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Երեկ ես բանկոմատում թողած գումար գտա․ Երբեք չէի սպասում, որ բանկի աշխատողները կանեն դա գումարի տիրոջ համար
error: Content is protected !!