Երեխան ծնվել է հենց ուղիղ եթերի ժամանակ. այսպիսի բան դեռևս չէր եղել

5-րդ ալիքի լրագրողական անձնակազմը գնացել էր Աչաջուր համայնք, որտեղ գործում է ծննդատուն: Նրանց այցի նպատակը Առողջապահության նախարարության վերջին հայտարարությունն էր առ այն, որ հանրապությունում հնարավոր է փակվեն յոթ ծննդատուն:

Աչաջուրում գործող ծննդատունը այդ յոթից մեկն է: Լրագրողները տեղում ականատես են եղել, թե ինչպես է ծնվում երեխան: Այն պահին, երբ հեռուստաստուդիայից ուղիղ կապ են հաստատել ծննդատանը գտնվող լրագրողի հետ, երեխան լույս աշխարհ է եկել:

Իսկապես դեպքը բացառիկներից է, այդպիսի բան առհասարակ չի լինում:

Ծնունդն ընդունած բժիշկը ասել է, որ դա ծննդատանը ընդունված երկրորդ ծնունդն է օրվա ընթացքում, մեկն էլ վաղ առավոտյան են ընդունել: Նոր լույս աշպարհ եկած երեխան աղջիկ է, նա Ոսկեպար սահմանամերձ համայնքից է, երեխան ծնվել է երեք կիլոգրամ քաշով:

Բժիշկը ասում է նաև, որ բավականին հեշտ ծնունդ էր: Իր մասնագիտական գործունեության ընթացքում նա նման ծնունդներ բազմից է ընդունել: Նա հույս է հայտնում, որ դեռ երկար կշարունակի նման ծնունդներ ընդունել հենց այդ ծննդատանը:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Երեխան ծնվել է հենց ուղիղ եթերի ժամանակ. այսպիսի բան դեռևս չէր եղել
error: Content is protected !!